Անդրեյ Զվյագինցևի նոր ֆիլմը

Andrey Zvyagincev
    Ա. Զվյագինցևի նոր ֆիլմի նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են: Մշակվում է սցենարը, անց է կացվում դերասանների ընտրությունը:
    «Չեմ սիրում պատմել ֆիլմի մասին, երբ այն դեռ նկարահանված չէ», - ասում է Զվյագինցևը, բայց նշում, որ սցենարը սկսվում է որպես սոցիալական դրամա, փոխհարաբերությունների դրամա, նոր երկրում մարդկային անհարմարվողականության դրամա:
    «Պատմությունը ամբողջովին հյուսված է այս օրերի հիմքի վրա, այն արմատավորված կլինի մեզ ցավալիորեն ծանոթ իրականությամբ»,- լրացնում է ռեժիսորը:
    Ֆիլմի աշխատանքային անվանումն է «Լևիաֆան»: Ի տարբերություն Զվյագինցևի նախկին ֆիլմերի՝ այստեղ կերպարները շատ են, համարյա հասնում են 15-ի, տևողությունը՝ 2 ժամ 10 րոպե, նկարահանումները կավարտվեն 2014թ. գարնանը: 
Թարգմանեց կինոգետ Անի Հակոբյանը