«ԱԼԻՍԱՆ ՀՐԱՇՔՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ» ԳՐՔԻ ՀԱՄԱՐ ԱՐՎԱԾ ՍԱԼՎԱԴՈՐ ԴԱԼԻԻ ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄՆԵՐԸ

Salvador-Dali
    19-րդ դարում Լուիս Քերոլի կողմից գրված զարմանահրաշ «Ալիսան հրաշքների աշխարհում» պատմությունը մինչ այժմ ամենահետաքրքիր գրքերից մեկն է համարվում ոչ միայն փոքրերի, այլև մեծահասակների համար: Գրքի հիման վրա բազմիցս նկարահանվել են մուլտֆիլմներ, իսկ բոլորովին վերջերս հուլիվուդյան ֆիլմ լույս տեսավ:
 salvador dali illustrations alice1   Չնայած գրքի հանրահայտությանը` քչերին է հայտնի, որ վաղ շրջանի տպագիր հրատարակությունների նկարազարդումների հեղինակներից մեկը եղել է հայտնի նկարիչ Սալվադոր Դալին:
    1969 թվականին իսպանացի սյուրռեալիզմի վարպետը գրքի համար 12 նկարազարդում է կատարել սահմանափակ տպաքանակով:
    Երկար ժամանակ այս նկարները  հանրության համար անհասանելի էին, սակայն վերջերս Princeton University Press հրատարակությունը մեծ տպաքանակով թողարկեց Սալվադոր Դալիի նկարներով «Ալիսան հրաշքների աշխարհում» գիրքը: