Այսօր կյանքից հեռացավ գեղանկարիչ Վլադիմիր Սահակյանը

vladimir sahakyan

   Այսօր կյանքից հեռացավ գեղանկարիչ, պրոֆեսոր Վլադիմիր Սահակյանը։ Նա երկար տարիներ իր անփոխարինելի ծառայությունն է մատուցել Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի Գծանկարչության ամբիոնում։

      Հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ հունվարի 11-ին։

   Վլադիմիր Սահակյանը ծնվել է 1932 թվականին Երևանում: Նրա ստեղծագործությունների մի մասը գտնվում է Հայաստանի,Ռուսաստանի, Ուկրաինայի տարբեր թանգարաններում (այդ թվում Հայաստանի Ազգային Պատկերասրահում), նաև ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Անգլիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի մասնավոր հավաքածուներում։

   Վլադիմիր Սահակյանի կենսագրությանը և աշխատանքներին կարող եք ծանոթանալ այստեղ: