«ԱԻԴԱՆ» ՕՊԵՐԱՅԻ ԲԵՄՈՒՄ

2015-aida
    Համաշխարհայի օպերային արվեստի լավագույն ներակայացումներից մեկը՝ Ջ. Վերդիի «Աիդան», Հայաստանում առաջին անգամ բեմադրվել է 1941թ. և եղել է Ա. Սպենդիարյանի անվ. օպերային թատրոնի խաղացանկում մինչև 90-ականների սկիզբը: Անկախությունից հետո հայտնի պատճառներով հայ հանդիսատեսը երկար ժամանակ հնարավորություն չի ունեցել դիտել այս ներկայացումը, սակայն երկար տարիների ընդմիջումից հետո «Աիդան» կրկին օպերային թատրոնի բեմում է՝ իտալացի ռեժիսոր Մարիո Կոռադիի բեմականացմամբ: Այն այժմ համարվում է Օպերային թատրոնի ամենամսշտաբային ներկայացումը. բեմադրությանը մասնակցում է մոտ 300 դերակատար: Սա է պատճառը, որ «Աիդան» թատրոնի խաղացանկում հայտնվում է տարին մեկ-երկու անգամ: Աշխատատար է նաև այս ներկայացմանը պատրաստվելը. բեմը հավաքելու և ներկայացմանը պատրաստվելու համար օրեր են հարկավոր: Այս օրերին տարվա վերջին ներկայացումներն են:

  Կոնստանտին Սիմոնյան ՀՀ վաստակավոր արտիստ, Վերդիի դերակատար
02 Konstantin Simonyan    Սա հիանալի բեմադրություն է: Նախ և առաջ շնորհալալի երիտասարդ երգիչների մի մեծ փունջ ունենք թատրոնում` և՛ տենորների, և՛ սոպրանոների, և՛ բարիտոնների, և այս օպերայի շնորհիվ կարող ենք ցույց տալ մեր ամբողջ հնարավորությունները: Հիանալի երիտասարդ արտիստներ կան, տաղանդավոր, որ տարիներով կարոտած սպասում են՝ այսպիսի երևույթ տեղի ունենա և առիթ ունենան ներկայանալու: Մենք իտալական օպերայից ներկայացումներ շատ քիչ ունենք` «Տրավիատա», «Տրուբադուր», «Նորմա»: Այս ներկայացումը մի մեծ նվեր էր մեր թատրոնին:
 
  Մագդա Մկրտչյան, ՀՀ Վաստակավոր արտիստուհի, Աիդայի դերակատար
aida magda mkrtchyan    Ես ոչ մի դեր չեմ կարողանում հատուկ առանձնացել, որովհետև բոլորն էլ սիրում եմ, նույն կերպ նաև Աիդայի դերը: Բայց պիտի ասեմ, որ այս կերպարը շատ մոտ է ինձ, նա ուժեղ կին է: Նրա մեջ ներքին պայքար կա հայրենասիրության և անձնական սիրո միջև, նա զոհաբերում է իրեն և՛ իր սիրած մարդու, և՛ հայրենիքի համար:
    Իհարկե առանձնացնում եմ այս ներկայացումը, քանի որ մեծ աշխատանք ենք կատարել ռեժիսորի հետ, դիրիժորի հետ, շատ շքեղ ներկայացում է, շատ գեղեցիկ, գունեղ: Ներկայացման օրերին կարծես տոն լինի թատրոնում:


  Ալիսա Հեքիմբաշյան, բեմադրիչ
0 1 Alisa Heqimbashyan    «Աիդան» շատ բարդ ներկայացում է: Միայն երեք օր մենք բեմ ենք հավաքում: Դրա ահամար ուշ-ուշ ենք բեմադրում: Բայց, կարծում եմ, սա այն բեմադրությունն է, որ միշտ պետք է լինի մեր խաղացանկում: Շատ ներակայանալի բեմականացում է մեզ համար: Հանդիսատեսն էլ ոգևորությամբ է ընդունում: Հատկապես արտասահմանցի հյուրերը հաճախ են մոտենում ներկայացումից հետո և ասում, որ իրենց համար շատ հետաքրքիր էր: 

    Նշենք, որ այս ընթացքում Վերդիի ամենահայտնի և սիրված օպերայում դերերը կերտել են օպերային թատրոնի մեներգիչներ Մարինե Դեինյանը, Մագդա Մկրտչյանը, Աննա Մնացականյանը, ԼիլիթՍողոմոնյանը (Աիդայի դերակատարներ), Ռուբեն Նուրիջանյանը, Սարգիս Աղամալյանը (Ռադամեսի դերակատարներ), Քրիսթինա Սահակյանը, Նարինե Անանիկյանը, Գոհար Ազիզյանը (Ամներիսի դերակատարներ), Գևորգ Հակոբյանը, Դավիթ Բաբայանցը (Ամոնասրոյի դերակատարներ):
    «Աիդա» օպերայի լուսանկարները տե՛ս այս հղումով
Աստղիկ Հակոբյան
Լուսանկարները՝ Արթուր Գևորգյանի