«Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի ցուցադրություն

   Սփյուռքահայ ուսանողների խորհուրդը և Մոսկվա կինոթատրոնը համատեղ կազմակերպել էին «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի ցուցադրությունը սիրիահայ երիտասարդների համար, որը տեղի ունեցավ ապրիլի 25-ին Մոսկվա կինոթատրոնի փոքր դահլիճում: Կինոդիտման պաշտոնավոր հյուրերի ցանկը համալրում էին ֆիլմի սցենարիստ Արմեն Վաթյանը, ռեժիսոր Վահան Ստեփանյանը, գլխավոր դերակատար Կարեն Ջհանգիրյանը, դերակատար Արեն Վաթյանը, Սփյուռքահայ ուսանողների խորհրդի նախագահ Սամվել Մկոյանը, ինչպես նաև բազմաթիվ սիրիահայ ուսանողներ:  
    Ֆիլմը պատմում է 1915թ. ջարդերից փրկված 80-ամյա Կարապետի մասին, ով, ապրելով Ամերիկայում, այնուամենայնիվ փորձում էր գալիք սերունդների մեջ պահպանել կորուսյալ հայրենիքի հիշողությունը: Կինոդիտման մասնակից Հրանուշ Սարոյանի խոսքով այժմյան յուրաքանչյուր սփյուռքահայ կանգնած է նույն խնդրի առաջ` ինչպես պահպանել հայկականը, մնալ հայեցի և ապագա սերունդներին փոխանցել հայկական շունչն ու ոգին:
   Ֆիլմը, ինչպես և սպասվում էր, մեծ հուզական ազդեցություն ունեցավ հանդիսատեսի վրա: Այդ մասին էին վկայում ֆիլմի ավարտին հնչող բուռն ծափահարություններն ու երիտասարդների ոգևորությունը: «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմը մեծ ազդեցություն ունի ունկնդիրների վրա, և սա ևս մեկ քայլ է ազգային ինքնագիտակցության պահպանման առումով»,- ասում է Սփյուռքահայ ուսանողների խորհրդի նախագահ Սամվել Մկոյանը:
 
                                                                                                                         Հասմիկ Գրիգորյան
  • Created on .
  • Hits: 3331

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: