Մեծ հնարավորություն է` Հայաստանում վերադարձ կատարել դեպի հոգևոր երաժշտություն

578585_435751793137272_1202851685_n

    Երևանի Կոմիտասի անվան զբոսայգի-պանթեոնում հանրությանը ներկայացվեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտի շենքային համալիրի նախագիծը, որին ներկա է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

    Հիշյալ հաստատության հիմնման գաղափարը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանինն է, ում հանձարարությամբ մշակվել է համալիրի կառուցման նախագիծը: Այն կունենա թանգարանային մաս, գիտահետազոտական կենտրոն, համերգային դահլիճ, երաժշտական ստուդիա, գրադարան և հրատակչություն:

    Թանգարան-ինստիտուտը կզբաղեցնի զբոսայգում գտնվող նախկին Մշակույթի պալատի շենքը, որը անհատույց օգտագործման իրավունքով ՀՀ կառավարությանն է տրամադրել «Հայաստան համահայկական հիմնադրամը»՝ իր հոգաբարձուների խորհրդի մայիսին կայացած որոշմամբ: Կառուցապատման ծախսերը հոգում է «Փյունիկ» հիմնադրամը՝ սիրիահայ բարերար Գաբրիել Ջեմբերջյանի աջակցությամբ:

    Ճարտարապետ Արթուր Մեսչյանը, ներկայացնելով իր կողմից հեղինակած նախագիծը՝ խոստացավ, որ 10 ամիս անց թանգարանը կբացի իր դռները հանրության առջև: Ճարտարապետը շեշտեց, որ Կոմիատասի անվան ինտիտուտ-թանգարան ունենալը Երևանի համար շատ կարևոր հրամայականներից մեկն էր, ուստի նա այդ գործին մեծ ջանքերով է լծվել:

    Ըստ Ա. Մեսչյանի՝ նորակառույց շենքը իր մեջ կընդգրկի նախկինում այստեղ գտնվող մշակութային պալատի շենքը և կպահպանի նախորդ ճարտարապետական լուծումները: Նշվեց նաև, որ շենքը երկհարկանի է և ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 3000 քմ:

   «Մենք ուզում ենք, որ այն լինի ոչ թե զուտ հուշարձան, այլ իսկական թանգարան-ինստիտուտ, լինի ժողովրդինը»,- ընդգծեց Ա. Մեսչյանը:

   Ճարտարապետը հույս հայնտեց, որ թանգարանը կունենա այնպիսի պրոֆեսիոնալ ղեկավարություն, որը կկարողանա հավաքել աշխարհով մեկ ցրված Կոմիտասի իրերը, ստեղծագործությունները և գտածոն կծառայի Հայաստանի մշակույթի զարգացմանը:

Մանրամասներն այստեղ` http://panorama.am/am/miscellaneous/2012/09/19/komitas-mansuryan/#.UFsAa1uz89g.facebook