10 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ԳԻՐՔ Է ԱՆՀԵՏԱՑԵԼ ԼՎՈՎԻ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆԻՑ

1465
    Podrobnosti.ua-ի փոխանցմամբ Ուկրաինայի Լվով քաղաքում գտնվող արվեստի թանգարանից 95 հնագույն գիրք է անհետացել:
   Թանգարանի տնօրեն Տարաս Վոզնյակին հայտարարել է, որ անհետացած գրքերի ընդհանուր արժեքը մոտ 10 մլն դոլար է: Նրա խոսքով գողությունն ակնհայտորեն կատարվել է տասնյակ տարիներ շարունակ: Վոզնյակը նաև հավելել է, որ գերմաներեն, լեհերեն ու այլ լեզուներով գրքերի առկայությունը նրանք դեռ չեն հասցրել ստուգել, թեև այս գրքերը կարող են «ավելի գայթակղիչ լինել գողերի համար»:
    Հաղորդվում է, որ թանգարանի տնօրինությունը դիմել է ոստիկանություն և երկրի ազգային անվտանգության ծառայություններին դեպքի վերաբերյալ հետաքննությունն առավելագույնս թափանցիկ անցկացնելու նպատակով: