Հասարակությունը սիրում է արվեստից խոսել, բայց հեռու է արվեստից

Artur Gevorgyan

    Հարցազրույց քանդակագործ Արթուր Գևորգյանի հետ

  Արթուր Գևորգյանը Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի դասախոս է, ԲՈՀ-ի մասնաճյուղի որակի կենտրոնի պատասխանատուն 

    -  Արթուր, ես տեղյակ եմ, որ վերջին մի քանի տարիներին բուռն գործունեություն եք ծավալում ԲՈՀ-ում բարձրագույն կրթության մեթոդաբանության բարելավման ուղղությամբ, ինչպես նաև արվեստի մենենջմենթի բնագավառում: Կմանրամասնե՞ք մի փոքր խնդրի էությունը:

    - Ասեմ, որ արվեստում արվեստի մենենջմենթը բաց է մնացել: Ավելի ճիշտ է, որ այս գործով զբաղվի արվեստաբանը և ոչ թե արվեստագետը: Սակայն մենք Հայաստանում դեռ չունենք արվեստաբաններ, որոնք մասնագիտացած են արվեստի մենենջմենթում: Եվ առհասարակ, Հայաստանում արվեստի բնագավառում մասնագետի պակասորդ ունենք: Մենք ունենք լավ արվեստագետներ, ովքեր իրենց խոսքով և ասելիքով, արվեստում իրենց գործով հասել են հաստատուն դիրքերի, բայց, ցավոք, հիմա չկա այն համապատասխան սերունդը, որ կգա և արժանավույնս կգնահատի, կշարունակի և կփոխանցի մեր սկսած գործերը:

Artur Gevorgyan-qandak    - Ի՞նչ եք կարծում, այն խնդիրները, որոնք դուք նշեցիք, արդյոք կապված չե՞ն ժամանակի, տարատեսակ դրական և բացասական փոփոխությունների հետ, որոնք առկա են գրեթե ամենուր և շատ արագ են զարգանում:

    - Բնականաբար: Ամեն դեպքում ինչ-որ բան ձևափոխվում է: Օրինակ, ես այժմ փորձում եմ ձերբազատվել որոշ բաներից, որը ժամանակի ընթացքում եմ ձեռք բերել, քանի որ այդ ամենը ազդում է թե՛ մարդու և թե՛ նրա գործունեության վրա, իմ դեպքում՝ քանդակներիս վրա: Օրինակ, ցուրտ ու մութ տարիների նման բոլոր այն նյութերը, որոնք աշխատելիս հաճախակի եմ օգտագործում՝ կավ, ջուր, գիպս... մինչ այժմ խնայողաբար եմ օգտագործում, և այլն: Ցանկացած մարդ իր ապրած տարիների ու անցած ճանապարհի շնորհիվ ավելի գիտակից է դառնում, և հենց իր ապրածն ու տեսածն է, որ այսօր իրեն օգնում է ստեղծագործել: Իսկ եթե ես այդ ամենը տեսած չլինեի ու անցած չլինեի այդ ճանապարհներով, որոնք խոչընդոտներով ու բարդություններով լի էին, միգուցե հիմա ավելի լավ կամ ավելի վատ Արթուր Գևորգյան քանդակագործ լինեի:     

    - Իսկ ի՞նչ եք կարծում, Ձեր սերնդի համար էր հեշտ հաղթահարել այն խոչընդոտները, որոնց առջև ժամանակին կանգնել եք, թե՞ մեր այսօրվա սերնդի, որը նույնպես ոչ պակաս խոչընդոտների և դժվարությունների առջև է հիմա կանգնած:

Artur-Gevorgyan    - Այս հարցին միանշանակ պատասխանել չեմ կարող: Խնդիրներ հաղթահարելով է մարդ ապրում, ստեղծագործում… Սակայն, այսօրվա երիտասարդը պետք է ավելի շատ բան հաղթահարի՝ հեռախոս, համակարգիչ, ինտերնետ… որոնք ժամանակ շատ են խլում: Չնայած, չի բացառվում, որ հետագա սերունդների համար այսօրվա սերունդը շատ ավելի շահած իրավիճակում լինի: Բայց նաև չպետք է մոռանանք, որ այսօրվա սերունդը սոցիալական սերունդ է, իրենց մոտ ամեն ինչ նյութականի վրա է հիմնված:

    - Համամիտ եմ Ձեզ հետ, այս ամենը տեսանելի և առկա է ամենուր, բայց ամեն դեպքում ի՞նչ եք կարծում, մեր հասարակությունը արվեստասե՞ր է, թե՞ ոչ:

    - Անի ջան, արվեստասեր են բոլորը, բայց չգիտեն, թե որ արվեստն են սիրում կամ որ արվեստն է իրենց ավելի հոգեհարազատ: Հասարակությունը սիրում է արվեստից խոսել, բայց հեռու է արվեստից, քանի որ չգիտի, թե ինչ անի արվեստով:

    - Արթուր, ծանոթ եմ Ձեր աշխատանքներին, բազմազան են և հետաքրիր: Նկատեցի, որ Ձեր աշխատանքներում գերակշռում են հարթաքանդակաները, ինչո՞ւ:

    - Այո, գերակշռում են հարթաքանդակները, քանի որ այն ինձ ավելի հոգեհարազատ է: Հարթաքանդակներ ստեղծելիս ես բավականություն եմ ստանում: Առհասարակ գործ անելուց մարդ պետք է հաճույք ստանա, քո արածը քո դուրը պետք է գա: Եթե ուզում ես անել, ուրեմն պետք է անես, իսկ եթե դուր չի գալիս, այդ դեպքում մի արա:
                Artur Gevorgyan hartaqandak     Artur Gevorgyan-hartaqandak

    - Եթե կրկին մասնագիտական ընտրության առջև կանգնած լինեիք, կրկին քանդակագործությունը կընտրեիք, թե՞…

    - Գեղանկար կսովորեի: Ամեն դեպքում արվեստի բնագավառը կընտրեի, բայց երբեք չեմ ցանականա իմ ապրած օրերից կամ ժամերից որևէ մեկը փոխել, ապրածիս մեջ եղածն ու չեղածը չեմ ուզում փոխեմ, քանի որ ինչ կա ու ինչ եղել է, իմնն է:

  Հարցազրույցը վարեց  Անի Հայկազունը, արվեստաբան 

    P.S.  Հարցազրույցից հետո քանդակագործ Ա. Գևորգյանը շարունակեց աշխատել իր «Սազանդարներ» հարթաքանդակի վրա, որը շատ շուտով կհանձնվի հանրության դատին: