Статьи и обзоры nachodki.ru

Ակնարկ/էսսե

Դարը դարին կապելով

Ստեղծվել է՝ Հինգշաբթի, 18 Հուլիս 2013 Հեղինակ՝ cultural
Դավիթ Մուրադյան. «Հարուստ ճանապարհ է, վաստակած: Դարից դար տեղափոխված մեր գրականությունը ունի այդ տեղափոխությանը մասնակից վարպետ: Իսկ ինքը`Պերճ Զեյթունցյանը, այսօր հավանաբար կասի «Ես առաջին անգամ դարձա յոթանասունհինգ տարեկան»:

Կարդալ: Դարը դարին կապելով

Հունը և հոսանքը

Ստեղծվել է՝ Երկուշաբթի, 10 Հունիս 2013 Հեղինակ՝ cultural
Արվեստը միշտ էլ զգուշացնում է: Այս դեպքում`ինքնավերադարձի մասին: Ոչ թե դեպի ետ, այլ հենց ներկայի մեջ: Այս խնդիրն ավելին է... կինոյից: Ինքնության վերահայտնաբերման պահանջը`նոր կենսափորձով հարստացած, կանգնած է մեր ժամանակի ծանրությունը տանող և նույնիսկ`այդ ծանրությունից փախչող մարդու, մեր կյանքի ամբողջ բովանդակության առջև, թեպետ այդ բովանդակության հեղինակներից մեկը, - ոչ ամենավերջինը, անշուշտ, - էլի մշակույթն է մնում:

Կարդալ: Հունը և հոսանքը

Ես վառել էի ձեռքս

Ստեղծվել է՝ Շաբաթ, 11 Մայիս 2013 Հեղինակ՝ cultural
Հետո ես լսում եմ, որ մի անհայտ հիվանդություն է ինձ կպել, որ հետո կտարածվի մրմնովս մեկ, որ հնարավոր է` բակի երեխաներն էլ վարակվեն, որ ձեռքերիս վերքերը շուտով թևերիս կանցնեն, հետո ոտքերիս, որ իմ պես մեկն էլ է եղել, որին «սանատորյա» տարան, բայց որը հետո չեն հիշում` ինչ եղավ:

Կարդալ: Ես վառել էի ձեռքս

Անծովության թախիծ կամ խորության բարձրությունը

Ստեղծվել է՝ Կիրակի, 24 Մարտ 2013 Հեղինակ՝ cultural
Դավիթ Մուրադյան . «- Հայերը մի առանձին գորովանքով են նայում ջրին: Ձեզ մոտ ջուրը քիչ է:- Այս խոսքերն ասաց լատվիացի բանաստեղծ Մարիս Չակլայսը` իր հմայիչ-բալթիական ռուսերենով, երբ մի հին, չարքաշ գետանավ բերում էր մեզ` տարբեր երկրներից հավաքված գրողներիս, ընդհուպ մինչև ծովախորշ, որտեղ մասնակցելու էինք բացօթյա պոետական ընթերցումների»:

Կարդալ: Անծովության թախիծ կամ խորության բարձրությունը

Փոքր Մհերի դրախտավայրը

Ստեղծվել է՝ Կիրակի, 10 Մարտ 2013 Հեղինակ՝ cultural
Դավիթ Մուրադյան. «Մարտը մեզ ընդհուպ մոտեցնում է Չարենցին, իսկ Չարենցը` հայկական ինքնահարցերի անհանգստությանը, մանավանդ որ 20-րդ դարի «Երկիր Նաիրին» գրված է, իսկ 21-րդ դարի «Երկիր Նաիրին»` դեռ ոչ»:

Կարդալ: Փոքր Մհերի դրախտավայրը

Հովհաննես Գրիգորյանի հետ

Ստեղծվել է՝ Ուրբաթ, 08 Մարտ 2013 Հեղինակ՝ cultural
Հարություն Պերպերյան. «Քերթողության կաղապարված ձևերը հարցադրող Հովհաննես Գրիգորյան գտած ու բյուրեղացուցած էր բանաստեղծական արձակունակ լեզու մը, որ առիթը կու տար իրեն այնպիսի աշխարհ մը ստեղծելու, որ հարազատ էր իր ապրած իրականության - չոր, դաժան, անկեղծ և միաժամանակ՝ գեղեցիկ: Իր տողերը միշտ պիտի արձագանգեն մեր մտքերուն մեջ: Դժբախտաբար, արդի հայ քերթողությունը կորսնցուց իր ամենատաղանդավոր զավակներեն մեկը»:

Կարդալ: Հովհաննես Գրիգորյանի հետ