Интернет-магазин nachodki.ru

Ակնարկ/էսսե

Գրավիտացիոն Բառ

Ստեղծվել է՝ Չորեքշաբթի, 16 Ապրիլ 2014 Հեղինակ՝ cultural
Լուսինե Եղյան. «Մայաների օրացույցը ավելի ճշգրիտ է, քան ժամանակակից մարդունը, որովհետև նրանք գիտեին, որ ժամանակային բևեռները հատվում են բառի շուրջ՝ ստեղծով ամուր կապ պատմության մեջ եղած ու լինելիք քաղաքակրթությունների միջև, որովհետև գիտեին, որ միայն քչերը կկարողանան մարսել բառի վարակը ու վերջում արնոտված ու կեղտոտ մարմնով կպառկեն դագաղի մեջ՝ որպես ստրուկ, որը չնայած մասնակցություն չունեցավ եգիպտական բուրգերի կառուցմանը, բայց եղավ բառի կրողը, ինչպես Մերի Կյուրին էր ռադիումով լի սրվակը կրում կրծքանշանի պես: Եվ մարդը սկսեց երկրպագել մահը բառի մեջ ու բառից դուրս...»:

Կարդալ: Գրավիտացիոն Բառ

Դեռ փնտրվող բանալին

Ստեղծվել է՝ Շաբաթ, 15 Մարտ 2014 Հեղինակ՝ cultural
Դավիթ Մուրադյան. «Փարաջանովի «Նռան գույնը» հարազատի պես խոսում է Արևելքի հետ: Պարսիկներն ու արաբները կարդում են այդ կախարդական գորգը` սեփական նշանային համակարգով: Բայց Արևելքից ամբողջապես դուրս լեհերը, նաև ֆրանսիացիք ու իտալացիք (վերջիններս` Արևելքը, անուամենայնիվ, շոշափող), վերցնում են նույն ֆիլմը ազատորեն՝ իր քրիստոնեական հոգեհյուսվածքի ձգողականությամբ»:

Կարդալ: Դեռ փնտրվող բանալին

Հին գարնան նորություններ

Ստեղծվել է՝ Երեքշաբթի, 25 Փետրվար 2014 Հեղինակ՝ cultural
Դավիթ Մուրադյան. «Հայ մարդու մեջ մի կարևոր բան էր կատարվում 60-ականների սկզբից՝ ավելի հայ և ավելի ազատ դառնալու փոփոխությունը»:

Կարդալ: Հին գարնան նորություններ

Վեպ գրելու Stop-ները

Ստեղծվել է՝ Երկուշաբթի, 13 Հունվար 2014 Հեղինակ՝ cultural
Նորայր Սարգսյան. «Թերևս էլի ինչ-որ մարդիկ պետք է լինեին, որ ժամանակին տառապել էին եսի փնտրտուքով ու բնորոշումներ ման գալով՝ ոչինչ չէին գտել: Ֆիզիկայի հասարակ օրենքների գործելու դեպքում վախը այսքան մեծ չէր լինի, բայց տեքստին թելադրել չի լինում, այն ինքնին թելադրած է: Այս ցնորքը մասշտաբային էր դառնում ու տեքստերի մեջ ի սկզբանե իմաստ դնող տղան գտնում էր ուրիշ բազմաթիվ իմաստներ, այսինքն՝ անիմաստ դարձնում սկիզբը, ունենալով պրոցես՝ չէր տեսնում վերջը նաև: Եվ ինչ էր վերջիվերջո տեքստը, եթե ոչ շարադրություն, և նրա ուզածը երևի հինգն էր տետրում, իսկ մնացածը ուղղակի կապիկություն է»:

Կարդալ: Վեպ գրելու Stop-ները

ՍՈՒՐԱՆԿՅՈՒՆ, ԽՈՐԱԶԱՐԿ, ԼԱՅՆԱԳԻԾ

Ստեղծվել է՝ Ուրբաթ, 10 Հունվար 2014 Հեղինակ՝ cultural
Դավիթ Մուրադյան «Ահա մի չվարագուրված կյանք: Այն, ինչի մեջ, սովորաբար, թափանցում է Լևոնի գրիչը: Ավելի ճիշտ՝ գրող-քանդակագործի հատիչը, սուրանկյուն, խորազարկ, լայնագիծ: Այս մարդու հետ վստահորեն հնարավոր է քայլել անծանոթ և անգամ ոչ այնքան անվտանգ ճանապարհներով: Ի վերջո, նրա մեջ անընդհատ կարելի է որսալ հողի դողը ու նաև մի լռակյաց սեր՝ խնկի ծառերի հանդեպ»:

Կարդալ: ՍՈՒՐԱՆԿՅՈՒՆ, ԽՈՐԱԶԱՐԿ, ԼԱՅՆԱԳԻԾ

ԱՆԲԱՑԱԿԱ ԼԵՌԸ

Ստեղծվել է՝ Չորեքշաբթի, 08 Հունվար 2014 Հեղինակ՝ cultural
Դավիթ Մուրադյան. «Գերմաներենից հայերեն թարգմանված մի գրքում ինձ համար անսպասելիորեն կարդացել եմ, որ Արարատը հավասարաչափ հեռավորության վրա է... Աֆրիկայի հարավային ծայրակետը կազմող Բարեհուսո հրվանդանից, Ասիան ու Ամերիկան բաժանող Բերինգի նեղուցից, Խաղաղական ու Ատլանտյան օվկիանոսներից»:

Կարդալ: ԱՆԲԱՑԱԿԱ ԼԵՌԸ