Ակնարկ/էսսե

Հեղ.՝ Աստղիկ Հակոբյան

Լուսինե Եղյան. «Ու էլի սկզբում անհունի վրա քաոս կլինի, հետո կարարվի աշխարհը՝ յոթերորդ օրը (ինչպես շաբաթվա մնացյալ օրերը) էլի կքնես կնոջ հետ՝ վախենալով, որ նա իր միջից նորից երեխաների կհանի՝ կողոսկրով կամ առանց կողոսկրի և տեսնելով այդ, կասես՝ բարի է»:

Նորայր Սարգսյան. «Ես վախենում եմ մեռնելուց։ Տեսել եմ, որ բոլորը մեռնում են, ուրեմն ես բոլորի նման չեմ: Սպասիր՝ ծառի վրա անունս փորագրեմ, սպասիր՝ վեպ գրեմ...»

Լուսինե Եղյան. «Շարունակ զգում եմ, որ մեջս ավելորդ բնություն կա, ավելորդ մարդիկ, պատմություներ, թղթեր, գրքեր, էմոցիաներ, որոնք հաճախ են ստիպում քայլել անդունդի եզրագծով ու երազել այնտեղ եղած երանելի դատարկության մասին»:

Նորայր Սարգսյան. «Ա՛յ տղա, իմ խումհարը հանգիստ թող, դու տենց չես կարա խմես,- ընդհանրապես իրեն նման չէր, ես համեստ էի պատկերացնում, բայց լավ էլ գիտեր իր մեծությունը, ճզմում էր իմ նմաններին, առաջ գնում»:

Լուսինե Եղյան. «Ժամանակ ունենաս, պատմիր ինձ՝ ինչո՞վ կարելի է զբաղվել աշխարհի ավարտից հետո»: