ՀԱՅՏՆԻ Է ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԴԱՓՆԵԿԻՐԸ

  Շվեդիայի գիտությունների ակադեմիան հայտարարել է 2017 թվականի գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը:

  Այս տարի գրականության ոլորտում հեղինակավոր Նոբելյան մրցանակի է արժանացել ճապոնական ծագմամբ բրիտանացի գրող Կաձուո Իշիգուրոն: 

The Guardian-ի հաղորդմամբ՝ Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան Իշիգուրոյին պարգևատրել է իր նովելները զգայական մեծ ուժով օժտելու և իր գրվածքների միջոցով երևակայականի ու իրական աշխարհի միջև կապը բացահայտելու համար:

  Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը կկայանա Ալֆրեդ Նոբելի մահվան օրը՝ դեկտեմբերի 10-ին, Ստոկհոլմում, որի ժամանակ  դափնեկիրը կստանա վկայական և ոսկե մեդալ, իսկ մեկ օր անց՝ 9 մլն կրոն գումար (1,12 մլն դոլար):

  • Hits: 2531

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: