ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՌՈՒԲԵՆՍԻ ԿՈՐԱԾ ԿՏԱՎԸ

  Գլազգոյի թանգարանում 400 տարի անց հայտնաբերվել է ֆլամանդացի նկարիչ Պիտեր Պաուլ Ռուբենսի «կորած» կտավը: 

Գազետա.ռու կայքը՝ վկայակոչելով BBC-ին, գրում է, որ բրիտանացի լրագրող և արվեստաբան Բենդոր Գրոսվենորը Գլազգոյի Պոլլոկի տուն-թանգարանի հավաքածուում գտել է Բուքինգեմի առաջին դուքս Ջորջ Վիլյերսի վերականգնված դիմանկարը, որը ստեղծվել է 17-րդ դարում։

Կտավը համարվում էր Ռուբենսի աշխատանքի պատճեն, սակայն Գրոսվենորը հետազոտություն է անցկացրել և պարզել, որ կտավը բնօրինակն է: Նրա խոսքով՝ կեղտի ու ավելի ուշ հայտնված ներկի շերտի տակ թաքնված են եղել հանրահայտ նկարչի հնարքները: 

«Մեծ Բրիտանիայի պատմության մեծագույն արվեստագետներից մեկի այդպիսի կարևոր դիմանկար բացելու հնարավորությունն իրապես հետաքրքիր էր»,-ասել է Գրոսվենորը։
  • Hits: 2440

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: