Սանկտ-Պետերբուրգում հավաքել են Դյուրերի խճանկարը (puzzle)

    Սանկտ Պետերբուրգի Պալատական հրապարակում տեղի է ունեցել հետաքրքիր ակցիա, որին կարող էին մասնակցել բոլոր ցանկացողները:

   Ի պատիվ Գերմանիա-Ռուսաստան խաչմերուկային տարվա ազդարարման` Ռուսաստանը հավաքել է գերմանացի գեղանկարիչ Ալբերտ Դյուրերի «Ինքնադիմանկար մուշտակով» նկարի հսկայական մեծության խճանկարը: 

    «1000 մասնիկից կազմված մոզաիկան, որը տեղակայված է 300 քառակուսի մետր հրապարակում, պատրաստել են նկարչի հարազատ քաղաքում` Նյուրենբերգում` Ռուսաստանում Գերմանիայի տարվա կապակցությամբ,- հայտնել են Սանկտ Պետերբուրգի արտաքին գործերի նախարարությունում:- Ամեն դետալը կշռում է մեկ կիլոգրամ»:

   Սա նկարչի ամենահամարձակ ստեղծագործություններից է, քանի որ այդ ժամանակաշրջանում նկարիչները ստեղծում էին միայն Հիսուսի նկարով սրբապատկերներ:


  • Hits: 3276

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: