Հավելում մեծանուն գրողի վաստակին

    Լույս է տեսել Րաֆֆու երկերի նոր ժողովածու: Գրքում զետեղված են գրողի թարգմանությունները, ինչպես նաև Րաֆֆու ակադեմիական 12-հատորյակից դուրս մնացած` «Մշակում» տպագրված մի շարք հոդվածներ ու նամակներ:

    «Մշակի» եռուն գործունեության շրջանում Գրիգոր Արծրունին իր լրագրի մշտական աշխատակիցներ Րաֆֆուն, Պերճ Պռոշյանին, Հարոյին, Ղազարոս Աղայանին և մյուսներին հանձնարարել է խմբագրության ստացած սովորական ընթերցողների նամակներում եղած կարևոր տեղեկությունների և լուրերի հիման վրա պատրաստել նամակներ և ծածկանուններով տպագրել «Մշակում»: Թղթակիցների շարքում ամենից արգասավորը Րաֆֆին էր, որի նամակների ու հոդվածների որոշ մասը դուրս են մնացել վիպասանի ակադեմիական հրատակությունից: Հաշվի առնելով այդ փաստը` Խաչիկ Սամվելյանի և Աննա Սաֆարյանի նախաձեռնությամբ տպագրվել է նոր ժողովածու, որտեղ ընդգրկվել են այդ նամակներն ու հոդվածները: Ժողովածուում ընդգրկվել են նաև տարբեր անձանց արխիվներում գտնված Րաֆֆու բազմաթիվ չտպագրված նյութեր, մանր ու մեծ գրառումներ, թարգմանություններ, բանավիճային նյութեր: 

    Ստորև ներկայացնում ենք ժողովածուում ընդգրկված հոդվածներից մեկը:


ԻՆՉ Է ԴՊՐՈՑԸ

 Ի±նչ է դպրոցըայդ հարցին հազար և մեկ պատասխան կարելի է տալ£ Դիմեցեք այս կամ այն փիլիսոփային, այս կամ այն մանկավարժին, մինը մի բացատրություն կտա ձեզ, մյուսը մի ուրիշ... բայց ամենահասարակը, ամենալոգիկականը, դժբախտապես, շատ քիչերը կտանª այն է, որ դպրոցը կյանքի նախապատրաստական դասատուն է£

Ինչի± մեծ մասամբ երիտասարդը ուսումնարանից դուրս գալով այդքան անշնորհ  է, այդքան անփորձ է, այդքան անօգնական է, որովհետև ուսումնարանը, նրա ուղղությունը, նրա կազմակերպությունը մեծ մասամբ ոչինչ հարաբերություն չունի կյանքի հետ£ Կյանքը իր ընթացքով է գնում, ուսումնարանը իր ընթացքով£

Ես չեմ ասում, թե յուրաքանչյուր դպրոց, թե տարրական լինի նա, թե միջնակարգ, պետք է պատրաստե այնպիսի երիտասարդներ, որք ավարտելուց հետո, իրանց հետ դուրս բերեին ուսումնարանից մի որևէ արհեստ, որով կարողանային  իսկույնսկսել հաց ճարել, ո°չ, այդ ոչ տարրական, ոչ միջնակարգ դպրոցի պաշտոնն է, այլ պահանջում եմ, որ դպրոցը տար նրան ոչ թե վերացական կամ երևակայական գաղափարներ, ոչ էլ կրավորական, բթացրած էակ աներ նրանից, բայց տար նրան ուղիղ հայացքներ կյանքի մասին£ Ես պահանջում եմ, որ  դպրոցը լիներնույն կյանքը փոքր դիրքով£

Ինչնոր բան եք ասել, կասեն ինձ մասնագետ, ուսումնական մանկավարժները, իհարկե, մենք ամենքս պատրաստում ենք երեխաներին կյանքի համար£

Մի±թե... ներեցեք, չեմ հավատում£

Ոչ, շատ անգամ մանկավարժները անում են ուսումնարանի հետ այն, ինչոր սոցիալիստները անում են հասարակության հետ£ Փոխանակ կրթել, ուղղություն տալ, նրանք ձևում են երեխաներին, ինչպես սոցիալիստ¬փիլիսոփաները ձևում  են մարդիկներին£

Փոխանակ ուսումնասիրել երեխայի բնավորությունը, հավասարակշռելու ձգտել փոքր էակի մեջ հակասող հատկությունները, հավասարակշռել օրինակ մտածմունքը և երևակայությունը, հարմարեցնել նրա ամբողջ ֆիզիկական և մտավոր կազմվածքը ապագա կյանքին, պատրաստել կենսական պատերազմին, մանկավարժներից շատերը զբաղված են միայն նորանով, որ իրագործեն ուսումնարանում իրանց սիստեմը, բայց ունի± արդյոք այդ սիստեմըորևէ գործադրություն կյանքի մեջ, այդ նրանց փույթ չէ£

Նրանք ձևում են մարդիկ իրանց կերպ, կյանքը անտես առնելով, իսկ հետո, եթե նրանց ձևած էակները իրանց մարդկային սկզբնական բնությունը կորցրածª անպետք լինեն կյանքի համար, կամ մինչև անգամ վնասակար հայտնվեն հասարակության համար, նրանց ի¯նչ փույթ©©© նրանք հասան իրանց իդեալինª ձևեցին ուսումնարանը իրանց սիստեմի համեմատ©©©

Դիցուք թե ճշմարիտ բոլոր մանկավարժները համոզված են, թե այնպիսի ուղղություն են տալիս դպրոցին, որիսկ ամենահարմար է կյանքի համար, թե երեխային ճշմարիտ կյանքի համար են պատրաստում£ Բայց այդ կախված է նորանից, թե ինչ հասկացողություն ունի այս կամ այն  մարդը կյանքի մասին£

Մինը մտցնում է ուսումնարանի մեջ երարխիական սիստեմը, ասելով, թե ամեն ուսումնարան պետք է երարխիական լինի, ուրեմն նա պետք է կամ խոստովանի, որ կյանքի համար երեխաներին չէ պատրաստում, կամ ուրեմն համոզված է, որ մարդկային հասարակությունը մի երարխիական  կազմակերպություն է£

Ճշմարիտ է, կան հասարակության մեջ հիմնարկություններ, որք անբաժան են երարխիական սիստեմայից և որոնց նա անպատճառ հարկավոր է, օրինակª կուսակրոն հոգևորականությունը, զորքը և աստիճանավորների դասը, բայց ուսումնարանը ոչ վանք է, որ զորանոց և ոչ բյուրոկրատական հիմնարկություն է£ Նա նախ և առաջ պետք է պատրաստի իր պարտք ու իրավունք ճանաչող, մարդկային ուղիղ մտածող և զգացող էակ, քաղաքացի£

Դիսցիպլինան անհրաժեշտ է ուսումնարանի մեջ, բայց դիսցիպլինայի և երարխիական սիստեմիմեջ մեծ զանազանություն կա£ Դիսցիպլինան անհրաժեշտ է ամեն տեղª հանրապետական պառլամենտի մեջ անգամ նա անհրաժեշտ է, որտեղ նախագահը խստությամբ արգելում է այն անդամին խոսել, որ խանգարում է իրընկերոջ համոզմունքների ազատ արտահայտությանը մի ճառի ժամանակ©©©

Բայց մանավանդ երեխայի բնավորության վրա ազդելու համար անհրաժեշտ է հնազանդությունըª սա մի հոգեբանական ճշմարտություն է£ Երեխան չունի դեռևս բարոյական ուժը, որ սանձի իր սեփական ձգտումները, ինչոր կամենում էª պետք է անի, նրա մոտ դեռ այդքան զարգացած չէ, եթե այսպես կարելի է ասել, այն երկրորդ մարդը, այն ներքին մարդը, որ ներկայացնում է հասակ առած մարդու մեջ ամեն անսանձ ձգտումներինընդդիմադրող ուժ£

Բայց որքան հարկավոր է հնազանդություն  մանուկի համար, այնքան զզվելի է, երբ հասակ առած մարդը կորցրած է իր անհատությունը և ապրել չէ կարող առանց մի որևէ արտաքին ուժին հնազանդվելու£

Բայց իսկ այդ կրավորական դրությանը կյանքի ամբողջ ընթացքի համարª կընդելացնի մարդուն երարխիական ուսումնարանը£

Երարխիական սիստեմը չէ թույլ տալիս, չէ կամենում և չէ կարող մեկնություն տալ, թե ինչի նա պահանջում է հնազանդություն£

Երեխան պետք է հնազանդվի, որովհետևª պետք է հնազանդվի£ Ուրիշ մեկնություն չկա£ Եվ այդ է թողնում ամբողջ կյանքի համար մի մարդու վրա կամ խորին կրավորականության դրոշմը, կամ անտեղի ինքնավստահություն...

Երարխիական սիստեմը ամեն տեղ և միշտ հասցրած է մարդուն երկու ծայրահեղ դրություններինª կամ անչափ մեծ կրավորականություն, կամ հանկարծ վերին աստիճանի անընդունակություն մի որևէ սիստեմայի, լոգիկական դիսցիպլինայի առջև խոնարհվելու£

Դպրոցական  դիսցիպլինան, որքան խիստ և լիներ, երեխայից հնազանդություն պահանջելու ժամանակ պետք է միշտ բացատրե երեխայինª ինչի նա նրանից հնազանդություն է պահանջում£ Երարխիական սիստեմի ժամանակ այդ անհնարին է անել, իսկ այդ անշուշտ հարկավոր է, որովհետև նա ահագին ներգործությունունի մանուկի ապագա կյանքի վրա£ Մանուկը մարդ դառնալով, չի հնազանդվի անխտիր ամեն բանին, որովհետև ուսումնարանում նրանից անպայման և անգիտակցական հնազանդություն չէին պահանջում, բայց կհնազանդի այն ժամանակ, երբ հարկավոր է, երբ մտածելուց հետոկգտնի, որ անհրաժեշտ է£

Երարխիական սիստեմը, եթե կամենում է հաջորդաբար վարվել, ոչ մի պատժի մեկնությունչպետք է տա երեխայինª դու աղմուկ արեցիր դասատվության ժամանակ, պետք է պատժվես, ինչի±, հարկավորություն չեմտեսնում մեկնել, պետք է հնազանդվես£ Ահա այն մտախոհությունը, որինպետք է հետևի երարխիական կազմակերպության կուսակիցը, այն ինչ կարելի է, հետևելով դպրոցի մեջ ամենախիստ դիսցիպլինայի էլ, հնազանդության պահանջը գիտակցական անել երեխայի մեջª դու աղմուկ արեցիր դասատվության ժամանակ, սորանով դու ցույց ես տալիս, որչես պատժվում քոընկերներիիրավունքը հանգիստ դաս առնելու, նրանց խանգարեցիր, ուրեմնպետք է հնազանդվես և պատժվես£ Մինը անգիտակցական, բթացնող հնազանդությունն է, մյուսըª գիտակցական, զարգացնող, բարոյականացնող£

Այդտեղ չենք կարող չավելացնել, որ անցան այն ժամանակները, երբ մանկավարժությունը միայն այդ ճյուղը ուսումնասիրած մասնագետների արտոնություն էր համարվում, ինչպես ադվոկատությունը երդվյալ փաստաբանների արտոնություն է, ոչ, այժմ պետք է Էդուարդ Լասկերի հետ միասին կրկնենք նրա գեղեցիկխոսքերը ՙԴաստիարակությունը մի քանիսների բացառական կոչումը չէ, նա բաժին է դարձել գրեթե յուրաքանչյուր հասակ առած անձի գործունեության շրջանի£ Կարելի է նա միակ առարկա է հասարակական հոգսերի, որին համայն մարդկային ցեղը մասնակցում է հավասարապես՚£

 Անցան այն ժամանակները, երբ երդվյալ մանկավարժները կարող էին այս կամ այն անբնական, երևակայական մանկավարժական սիստեմըմտցնել դպրոցի մեջ, առանց ենթարկվելու հասարակական կոնտրոլի£

Թողինքն հասարակությունը հսկե իր երեխաներին դաստիարակողների վրա£

Ես ասացի և կրկնում եմª ուսումնարանը  պետք  է պատրաստի մանուկին կյանքի համար, նա չէ կարող հիմնել իրսիստեմը օդի մեջ, կյանքից դուրսª անտես առնելով կյանքը£

Բայց այդ չէ նշանակում, որ կյանքին հարմար մի ուսումնարանի կազմակերպությունը, օրինակ Հյուսիսային Նորվեգիայում, կարելի էր ամբողջությամբ տեղափոխել Իտալիա, Կովկաս կամ այլ տաք կլիմա£ Օրինակ սառը հյուսիսային գերմանացի կամ նորվեգացի երեխայի մեջ գերակշռում է մտածմունքը երևակայության վրա, այնինչ մեզ մոտ, ընդհակառակն, երևակայությունը համեմատելով մտածմունքի կարողության հետ, այնքան զարգացած  է ի բնե, որ նրան պետք է սանձել և ոչ թե ավելի էլ արգելել մտածմունքի զարգացմանը, գրգռելով երևակայությունըª վառված կրոնական առասպելները մանուկներին պատմելով£, Երեխայի կազմվածքը այդպիսով բոլորովինկորցնելու է հոգեկան հավասարակշռությունըª ենթարկվելով անդադար ջղային սիստեմի գրգռման©©©

Ձևակերպում եմ կարճ կերպովմտքերսª ասելով կյանքին հարմար, կամ մանուկներին կյանքի համար նախապատրաստող դպրոցի մանկավարժական սիստեմը, պետք է աչքի առջև ունեցածª բացի երեխայի մեջընդհանուր մարդկային հատկությունների կանոնավոր զարգացնելը, նույնպես և կլիմայական և հասարակական առանձնահատկությունները, տեղական պայմանները£

Թիվ 7, 20 փետրվարի, 1875

 

 

  • Hits: 2869

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: