ԿԵՐՊԱՐՎԵՍՏ: ԱՆԻ ՀՈՎԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Ani_Hovak
    Cultural.am-ի՝ Երիտասարդ արվեստագետների համար կազմակերպված դասընթացին կերպարվեստի ոլորտից մասնակցում էին Գրետա Հարությունյանը, Արեն Շահնազարյանը և Անի Հովակը: Դասընթացը վարում էր նկարիչ Լևոն Ֆլջյանը: 
    Լևոն Ֆլջյանի հանձնարարությամբ՝ նկարիչները պետք է ստեղծեին աշխատանքներ, որոնք պետք է երկխոսության մեջ մտնեին արվեստի պատմության հետ: Նրանք պետք է ընտրեին որևէ արվեստագետ կամ ուղղություն, և աշխատանքները պետք է ինչ-որ կերպ հղում կատարեին իրենց ընտրած ուղղությանը կամ արվեստագետին: 
    Գրետա Հարությունյանն ընտրել էր էքսպրեսիոնիզմը, Արեն Շահնազարյանը՝ փոփ արտը, Անի Հովակը՝ կոմպոզիտոր Արվո Պյարտի ստեղծագործությունները: 
    Աշխատանքները հուլիսի 31-ին ցուցարդվել են Ժամանակակից արվեստի թանգարանում: 

ani hovak
Ani Hovak cultural workshop 3
 Ani Hovak cultural