Ֆիլիպ Դաժեն

արտասահմանյան
Dagen-Foto-Swirc

   Ֆրանսիացի վիպասան և ակադեմիական արվեստի քննադատ Ֆիլիպ Դաժենը ծնվել է 1959թ. Մոնտոբանում: Սովորել է Փարիզում: Ներկայումս ժամանակակից արվեստի պատմության դասախոս է Փարիզի Սորբոնի համալսարանում:

   Իր հոդվածներում և գրքերում ի մի է բերել 19-րդ և 20-րդ դարերի նկարչական շարժումները: Ժամանակակից արվեստի հանդեպ իր համակրանքն արտահայտում է 1985-ից ի վեր «Le Monde» հանդեսի` իրեն հատկացված սյունակում:

 1989թ. առաջին անգամ փորձում է իր ուժերը գրական ասպարեզում` հրատարակելով «Վերջին դատաստանը» վեպը: Նա նաև հեղինակել է «Ոսկե ձկնիկը» (2000թ.) և «Արթուր Կրեյվենը չի խորտակվել» (2006թ.) գրքերը:

Ստեղծագործություններ