Արքմենիկ Նիկողոսյան. Ազատվելու և հաղթահարման վեպը

arqmenik

   Նկա­տի առ­նե­լով այն ա­ռանձ­նա­հա­տուկ պա­րա­գան, որ Գուր­գեն Խանջ­յա­նի ստեղ­ծաբա­նա­­կան հա­մա­կարգն այժմ հատ­կա­կան է «վե­պից վեպ»` մեր ա­ռա­ջա­տար մյուս ար­ձա­կա­գիր­­նե­րի (Լ­ևոն Խե­չո­յան, Վա­րու­ժան Այ­վազ­յան) ստեղ­ծա­գոր­ծութ­յա­նը նույն­պես ներ­հա­տուկ զար­գա­ցու­մով, նրա նոր վե­պի երևու­մը պետք է դի­տար­կել իբրև ե­թե ոչ կարևոր, ա­պա գո­նե ո­րո­շա­կի հանգր­վան: Խանջ­յա­նի ստեղ­ծա­գոր­ծութ­յունն իմ ըն­կա­լում­նե­րում յու­րա­­հա­տուկ բա­րո­մետր է, որ գրե­թե անս­խալ ցու­ցա­նում է նաև ար­դի հայ ար­ձա­կի հիմ­նա­կան մի­տում­ներն ու գե­րիշ­խող հատ­կա­կա­նութ­յուն­նե­րը, այ­սինքն` ո­րո­շա­կի հանգր­վան նաև այս ի­մաս­տով, մա­նա­վանդ որ` «հատ­կա­պես վի­պագ­րութ­յան շրջար­կում է ըստ ա­մե­նայ­­նի երևում ցան­կա­ցած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի ար­ձա­կի ա­ռա­վել ընդ­հան­րա­կան պատ­կե­­րը, ձեռք­բե­րում­նե­րը և ստեղ­ծա­գոր­ծա­կան, գե­ղար­վես­տա­կան ա­ռանձ­նա­հատ­կութ­յուն­նե­­րը»[1]: Թե­պետ  Խանջ­յա­նի ստեղ­ծա­բա­նա­կան հա­մա­կար­գում «Նստիր Ա գնաց­քը» և «Լուր չկա» վե­պե­րը կամրջ­վում են նաև ո­րոշ տրա­մադ­րութ­յուն­նե­րով (ա­սենք՝ ա­ռա­ջի­նի «Հոգ­­նել եմ: Տուն են ու­զում, տուն» հանգր­վա­նա­յին նշա­նա­կութ­յուն ու­նե­ցող ա­վար­տա­բա­նու­թ­յունն ու երկ­րոր­դի՝ «Հոգ­նել եմ», խոս­տո­վա­նեց Խա­մը: «Հոգ­նել ես՝ ա­րի տուն», ոգևոր­վեց Սա­ռան»՝ ար­դեն բնա­կան երկ­խո­սութ­յու­նը), այ­նո­ւա­մե­նայ­նիվ, դրանց միջև ըն­կած ստեղ­­ծա­գոր­ծա­կան տա­րա­ծութ­յու­նը դա­տարկ չէ և այդ տա­րա­ծութ­յան փոր­ձըն­կա­լումն է շատ ա­ռում­նե­րով պայ­մա­նա­վո­րել «Լուր չկա»-ի յու­րա­հատ­կութ­յուն­նե­րը: Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, գրողն ամ­բող­ջո­վին չի ի­րա­գոր­ծել այն, ինչ թե­լադ­րում-են­թադ­րել էին տա­լիս «վե­պից վեպ» մի­ջանկ­յալ տա­րա­ծութ­յան փի­լի­սո­փա­յա­կան, գե­ղա­գի­տա­կան, ստեղ­ծա­բա­նա­կան ուղ­­ղա­կի և ա­նուղ­ղա­կի  հղում­նե­րը (նկա­տի ու­նեմ հատ­կա­պես «Մարդ­կանց տուն ու­ղար­կիր» վի­պա­կը), և, դա­տե­լով վի­պա­կան պա­տու­մի՝ հե­ղի­նա­կի ներ­կա­յութ­յու­նը ստեպ-ստեպ հի­շեց­նող չթու­լա­ցող լար­վա­ծութ­յու­նից ու տեքս­տա­յին հա­ճա­խա­կի ջղաձ­գում­նե­րից, դրա­նից ակն­հայտ դժգոհ է: Սա գու­ցե վե­պի թե­րութ­յունն է, բայց դա իր հեր­թին առ­թել-ստեղ­ծել է կաս­կած­նե­րի, դժգո­հութ­յուն­նե­րի, հու­սա­հա­տութ­յու­նե­րի և, ընդ­հան­րա­պես, դրա­մա­տիկ վի­ճակ­նե­րի մի դաշտ` ըստ ա­մե­նայ­նի՝ իր­մով պայ­մա­նա­վո­րե­լով վե­պի գե­­ղա­գի­տա­կան-գա­ղա­փա­րա­կան հար­ցադ­րում­նե­րի հա­մա­կար­գը: Այլ խոս­քով` վե­պը գե­ղա­ձևում է իր՝ այս պա­րա­գա­յին ար­դեն չա­կերտ­յալ թե­րութ­յու­նը կամ ի­րե­նից իր հե­ղի­նա­կի ներ­քին դժգո­հութ­յու­նը: Այս ի­մաս­տով՝ «Լուր չկա» վեր­նա­գի­րը պա­րագր­կում է նաև գրո­­ղա­կան այդ ներ­քին դժգո­հութ­յունն իր ստեղ­ծա­ծից, քան­զի ա­վե­լի շատ՝ լուր չկա տեքս­­տա­յին-պա­տու­մա­յին ա­ռու­մով, հե­ղի­նա­կին այլևս ­չեն բա­վա­րա­րում պա­տու­մի կա­ռուց­­ման հին կեր­պե­րը, նա ո­րո­նում է նո­րը, ո­րը կա ինչ-որ տեղ, բայց չի տրվում ի­րեն: Այս հան­գա­ման­քը պայ­մա­նա­վո­րել է վե­պի երկպ­լան զար­գա­ցում՝ հե­ղի­նա­կի և հե­րո­սի. վեր­­ջի­նիս մարդ­կա­յին-կեն­սա­կան տվայ­տանք­նե­րը խոր­քում եր­բեմն զուտ գրո­ղա­կան-տեքս­­տա­յին են: Ի վեր­ջո, հե­ղի­նա­կին կար­ծես թե հա­ջող­վում է ոչ միայն լուր (ճիշտ է՝ ոչ ամ­­բող­ջա­կան), այլև լու­րեր ստա­նալ, սա­կայն, դա­տե­լով դժգո­հութ­յուն­նե­րի ա­նընդ­հա­տա­կա­­նութ­յու­նից, նա այդ չի նկա­տում:

   «Լուր չկա» վեպն իբրև ներ­ժան­րա­յին կա­ռույց երկ­խո­սա­կան բնույթ ու­նի: Խանջ­յա­նը չի պատ­­մում, այլ, ե­թե կա­րե­լի է այդ­պես ա­սել, զրու­ցում է վե­պը: Հենց ա­ռա­ջին է­ջե­րում քն­նի­­չի ու հե­ռա­խո­սի հի­շա­տա­կում­նե­րը խորհր­դան­շա­յին են այդ ա­ռու­մով և նա­խա­պատ­րաս­­տում են պա­տու­մի ո­րո­շա­կի կեր­պի, քան­զի դրանք հաս­կա­ցութ­յուն­ներ են, որ ան­մի­ջա­­բար զու­գորդ­վում են  հար­ցու­պա­տաս­խա­նի և զրույ­ցի հետ: Սկզբնա­կան մա­սե­րում երկ­­խո­սա­կա­նութ­յու­նը դրս­ևոր­վում է նաև անց­յա­լի հետ կապ­ված հար­ցա­կան­նե­րի ճշտ­ման և անց­յա­լի հի­շա­տակ­նե­րից կարևոր կամ լու­րի հա­վա­նա­կա­նութ­յուն ու­նե­ցող ման­րա­­մաս­ներ վեր­հա­նե­լու ճի­գե­րում (դրանք միա­ժա­մա­նակ պա­տու­մի նոր կեր­պի փնտ­ր­տուք­­ներ են), ո­րոնք պայ­մա­նա­վո­րում են հա­մա­պա­տաս­խան տեքս­տա­յին-նշա­նա­յին ար­տա­­հայ­տութ­յուն­ներ՝ «Հար­յու­րա­վոր կի­լո­մետ­րեր մե­քե­նա­յով ան­ցել է, ե­կել… Կա­րո՞տ… ­Չեմ կար­ծում…» (էջ 3), կամ՝ «Բայց Դան­դը չկար ոնց որ… Հա, չկար: Ստաց­վում է՝ նրան դպ­րոցն ա­վար­տե­լուց հե­տո չեմ տե­սել… Բայց չէ, հան­դի­պել ենք, պա­տա­հա­բար, փո­ղո­ցում, վեց թե յոթ տա­րի ա­ռաջ էր, մտանք սրճա­րան, սուրճ խմե­ցինք, չէ, գա­րե­ջուր» (էջ 7-8): Ինք­նաս­պան ե­ղած Դանդ Ար­շո­յի թո­ղած մե­ղադ­րա­կան նա­մա­կը ոչ միայն պայ­մա­նա­վո­­րում է վե­պի գոր­ծո­ղութ­յուն­նե­րի հե­տա­գա ըն­թաց­քը, այլև պա­տու­մի բնույ­թը: Նա­մա­կի ըն­­թեր­ցա­նութ­յու­նն ան­մի­ջա­բար սկզբնա­վո­րում է Սու­րեն-Դանդ Ար­շո՝ ըստ էութ­յան այ­լևս ­չընդ­հատ­վող բնագ­րաս­տեղծ երկ­խո­սութ­յու­նը. «Դանդ, Դանդ, ես քո տի­րոջ…» (էջ 12): Սու­­րենն իր յու­րա­քանչ­յուր ա­րար­քի հա­մար կար­ծես հաշ­վետ­վութ­յուն է ներ­կա­յաց­նում Դան­­դին, եր­բեմն նույ­նիսկ ա­կա­մա` գոր­ծում նրա ցու­ցում­նե­րով: Եվ այդ­պես՝ վե­պը ստաց­­վել է իբրև Դան­դի սցե­նա­րի ու նրան՝ Սու­րե­նի տա­րօ­րի­նակ ու յու­րօ­րի­նակ հաշ­վե­տ­­վութ­յան հա­մադ­րութ­յուն («Գի­տե՞ս­ ինչ եմ մտա­ծում. կա­րո՞ղ­ ա ին­քը գու­շա­կել էր, որ մեր մեջ մի բան ա լի­նե­լու, դրա հա­մար էլ եր­կու­սիս ա­նուն­նե­րը գրել ա ի­րա նա­մա­կում»: «Իսկ ես կար­ծում եմ՝ ոչ թե գու­շա­կել ա, այլ կազ­մա­կեր­պել», էջ 95): Ար­շո­յի նա­մակն այս ի­­մաս­տով վե­պի ա­մե­նա­կարևոր լուրն է, մա­նա­վանդ որ՝ պա­րագր­կում է նաև լուր չկա-ի ար­­տա­քին հա­տույ­թը՝ այն­կող­մի գոր­ծո­նը: Թվում է, թե նրանց զրույ­ցը միա­կող­մա­նի է, այ­նինչ Դան­դը ևս զ­րու­ցում է Սու­րե­նի հետ, նույ­նիսկ այն դեպ­քե­րում, երբ վեր­ջինս խո­սում-բա­­նա­վի­ճում է ինքն իր հետ, քան­զի դա տե­ղի է ու­նե­նում Դան­դի պայ­մա­նա­վո­րած ի­րա­կա­­նութ­յան մեջ՝ «Սու­րեն, դու երբևէ փոր­ձե՞լ­ ես ինք­նաս­պան լի­նել: Ոչ, Սու­րեն: Բայց մտա­­ծել եմ: Ու մտա­ծե­լով ի­մա­ցար, որ դժվա՞ր­ է» (էջ 73): Ըն­թաց­քում՝ Դան­դի՝ հետզ­հե­տե ի­­րեն ա­վե­լի զգաց­նել տվող ան­տես ներ­կա­յութ­յան հետ մեկ­տեղ, նրանց երկ­խո­սութ­յուն­նե­րը ա­նուղ­ղա­կիից վե­րած­վում են ուղ­ղա­կիի՝ «…բայց հատ­կա­պես դու ես խրվում կյան­քիս մեջ, քեզ բո­լո­րից շատ ա՞ պետք, չեմ հաս­կա­նում… Ինչ ա­սա­ցի՞ր…» (էջ 132), իսկ վեր­ջում ար­դեն վե­րա­ճում մի յու­րօ­րի­նակ նա­մա­կագ­րութ­յան՝ «Հա­մար­յա մա­քուր թուղթ էր, միայն վե­րում եր­կու տող կար՝ «Ո­չինչ չեմ հաս­կա­նում: Ո­չինչ չհաս­կա­ցա, Սու­րեն… Հաս­կա­­նու՞մ­ ես, բան չհաս­կա­ցա…»: Կա­տա­ղած՝ ան­մի­ջա­պես գրե­ցի տա­կը՝ «Իսկ ո՞վ­ ա հաս­կա­­ցել, այ էշ»: Հե­տո է­շը ջնջե­ցի, գրե­ցի «ա­վա­նակ», ա­պա «ա­վա­նակ»-ն­ էլ ջնջե­ցի, գրե­ցի «տղա»: Վեր­ջում ամ­բող­ջը ջնջե­ցի ու գրե­ցի՝ «Քեզ թվում ա, ե՞ս­ եմ հաս­կա­ցել…», բայց քիչ թվաց ու ա­վե­լաց­րի՝ «Դե սիկ­տի՛ր­ է­ղի. է՜» (էջ 157):

   Վե­պում ա­մե­նից հա­ճա­խա­կի շրջա­նառ­վում է ա­զա­տութ­յան գա­ղա­փա­րը: Ա­զա­տութ­յու­նը Սու­­րե­նի և՛ հաղ­թա­թուղթն է, և՛ մարդ­կա­յին ող­բեր­գութ­յան ա­կուն­քը միա­ժա­մա­նակ: Այն պա­յ­մա­նա­վո­րում է ինք­նօ­տար­ման, ինք­նու­րաց­ման մի­տում Սու­րե­նի գոր­ծո­ղութ­յուն­նե­րում, դա դրս­ևոր­վում է տար­բեր հար­թութ­յուն­նե­րում՝ թե՛ մաս­նա­գի­տա­կան, թե՛ մարդ­կա­­յին, և մատ­նում նրա՝ անց­յա­լից ա­մեն կերպ ա­զատ­վե­լու ճի­գը, ան­կախ այն հան­գա­ման­­քից, որ անց­յա­լի վեր­հու­շե­րում շատ բան կա հենց ա­զա­տութ­յան հետ կապ­վող: Այլ խոս­­քով՝ ա­զա­տութ­յան գա­ղա­փա­րը հետզ­հե­տե Սու­րե­նի ըմբռ­նում­նե­րում վե­րած­վում է ա­­զատ­վե­լու գա­ղա­փա­րի: Ե­թե ի­րեն իբրև նկար­չի ու­րա­ցու­մը («Ես ի՞նչ ն­կա­րիչ, ես նկա­րիչ չեմ՝ այդ բա­ռի իս­կա­կան, ամ­բողջ ի­մաս­տով», էջ 21) կապ­ված է ա­զա­տութ­յան գա­ղա­փա­րի սե­­փա­կան կեր­պըն­կա­լում­նե­րի հետ («ար­վես­տի մար­դիկ ա­վե­լի ա­նա­զատ են, քան մյուս­նե­­րը», էջ 21), ա­պա ան­վան փո­փո­խում­նե­րը (Շա­վարշ, հե­տո՝ Կա­րեն), թե­պետ մի տե­ղում ուղ­­ղա­կի վե­րա­բեր­մուն­քին («Ես իմ ա­նու­նը չեմ սի­րում», էջ 109), պայ­մա­նա­վոր­ված են ա­մեն կերպ Դան­դից ու նրա հետ կապ­ված հի­շո­ղութ­յուն­նե­րից ա­զատ­վե­լու խնդրով: Թե­պետ այդ­պես էլ ա­մե­նայն հստա­կութ­յամբ չի աս­վում, ըստ էութ­յան՝ Դան­դը Սու­րե­նի կեն­սա­գ­րութ­յան ա­մե­նա­կարևոր հատ­վածն է. «Դանդն է մե­ղա­վոր, նրա հետ կապ­ված ա­մեն բան ինձ ետ է տա­նում, իսկ ես չեմ սի­րում հի­շո­ղութ­յուն­նե­րի բե­ռը, առ­հա­սա­րակ ժա­մա­նա­կի կա­լան­քը...» (էջ 45):

   Հե­տաքր­քիր է, որ Ար­շոն ի­րեն է տե­սել Սու­րե­նի ինք­նա­դի­ման­կա­րում («նստած էի իմ սեն­յա­­կում` ո­ղորկ պա­տեր, մա­քուր, ո­ղորկ սե­ղան, մութ կո­լո­րիտ, ես` միայ­նակ գայ­լի պես, նի­­հար, շեշտ­ված, ցցուն դի­մագ­ծե­րով, վայ­րի հա­յաց­քով, խոր­թա­ցած...», էջ 20), որն ընդ­հան­­րա­պես վե­պի ա­մե­նա­կարևոր մե­տա­ֆոր­նե­րից է.‎ «Ար­շոն սի­րում էր, մի ան­գամ ա­սեց` էս Սու­րենն իբր ի­րան ա նկա­րել, բայց ա­վե­լի շատ ոնց որ ես ըլ­նեմ» (էջ 56): Այս պա­րա­գա­­յին, թվում է, ի­րա­վա­ցի է Հայկ Համ­բար­ձում­յա­նի այն դի­տար­կու­մը, թե «մահ­վա­նից ա­ռաջ գրված նա­մա­կում հի­շա­տակ­վող Սու­րե­նը, Փա­ռան­ձե­մը և Մա­մոն Ար­շո­յի ի­դեալ­ներն են»[2], մա­նա­վանդ որ՝ առ­կա է հե­տաքր­քիր մեկ այլ զու­գադ­րութ­յուն` Ար­շո­յի մոր նկարն էլ Փա­ռան­ձե­մին է նման. « Ձեզ է նման, գի­տե՞ք,– նկա­տե­ցի: Ար­շոն էլ էր ա­սում...» (էջ 57): Իմ տպա­վո­րութ­յամբ, սա­կայն, Դանդն ա­վե­լի շատ Սու­րե­նի բար­դույթ­նե­րի մարմ­նա­ցումն է, բար­դույթ­ներ, ո­րոնք ե­րի­տա­սարդ տա­րի­նե­րին ա­զա­տա­սի­րութ­յան քո­ղի տակ կոծկ­վել են շրջա­պա­տող­նե­րի աչ­քից: Պա­տա­հա­կան չէ, որ ծե­րա­ցող, կեց­վածք­նե­րից հոգ­նած, կյան­­քին ար­դեն այլ աչ­քե­րով նա­յող նախ­կին հիպ­պին գնա­լով ա­վե­լի ու ա­վե­լի է նման­վում ե­րի­տա­սարդ ժա­մա­նակ ար­ված այդ ինք­նա­դի­ման­կա­րին. «Աչքս ըն­կավ պա­տի հա­յե­­լուն, թվաց, թե հա­յե­լու փո­խա­րեն ինք­նան­կարս է կախ­ված պա­տին» (էջ 154): Ինք­նա­դի­ման­կա­րի այ­րու­մը Դան­դից մնա­ցած այլ ի­րե­րի ու գրա­ռում­նե­րի հետ, նույն­պես դրա վկա­­յութ­յունն է: Ա­սել, թե Դան­դը Սու­րե­նի երկ­րորդ ես-ն­ է, գու­ցե ճիշտ չի լի­նի, բայց խո­սուն է այն հան­գա­ման­քը, որ հրկի­զու­մը կա­տար­վում է ոչ թե Դան­դի, այլ, ըստ էութ­յան, մեկ ու­րի­շի գե­րեզ­մա­նաթմ­բին. «Դան­դը չի. Դան­դը գու­ցե առ­հա­սա­րակ այս գե­րեզ­մա­նա­տա­նը չի թաղ­ված» (էջ 162): Իսկ գու­ցե Դանդն ընդ­հան­րա­պես չի էլ ե­ղե՞լ…

   Նույն կերպ՝ ա­զատ­վե­լու խնդիր ու­նի նաև վե­պի հե­ղի­նա­կը, թե­պետ ա­վե­լի ճիշտ  կլի­ներ այս դեպ­քում խո­սել՝ հաղ­թա­հա­րե­լու մա­սին: Վե­պում հա­ճա­խա­կի հայտն­վող բա­նա­վե­ճե­րը այլ տեքս­տե­րի հետ (Ֆրանց Կաֆ­կա­յի, Հեր­ման Հես­սեի) դրա վկա­յութ­յունն են: Բայց ա­­մե­նա­կարևոր բա­նա­վե­ճը  հատ­կա­պես իր` Գուր­գեն Խանջ­յա­նի հետ է, քան­զի հաղ­թա­հա­­րու­մը ա­վե­լի շատ վե­րա­բե­րում է սե­փա­կան նա­խըն­թաց տեքս­տե­րին, նկա­տի ու­նեմ դրանց թե՛ ար­տա­քին-կա­ռու­ցա­բա­նա­կան, և թե՛ ներ­քին-հղա­ցա­կան մա­կար­դակ­նե­րը: Այս ի­մաս­տով՝ Ար­շոն նա­խըն­թա­ցի խորհր­դա­նիշն է նաև, իսկ նրա մե­ղադ­րա­կան նա­մա­կը խոր­քում գրա­կան տեքստ է, ո­րոն­ցից ա­զատ­վե­լու և հաղ­թա­հա­րե­լու խնդիր­նե­րը վե­պում դառ­նում են ա­ռաջ­նա­յին: Հաղ­թա­հա­րու­մը հա­մա­կար­գա­յին ձ­ևով ի հայտ կգա Խանջ­­յա­նի հե­տա­գա ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րում, այ­նու­հան­դերձ, փաս­տեմ, որ «Լուր չկա» վե­պում նոր ո­րակ­նե­րով է ներ­կա­յա­նում Խանջ­յա­նի լե­զուն, ար­հես­տա­կա­նութ­յուն­նե­րից, ո­ճա­յին խճո­ղում­նե­րից գրե­թե ձեր­բա­զատ­ված` միա­ժա­մա­նակ որ­դեգ­րած սկզբուն­քա­յին կեց­վածք­ներ: Այս ի­մաս­տով խո­սուն են հե­ղի­նա­կա­յին խոս­քի այն հղում­նե­րը, ո­րոնք ար­դա­րաց­նում են ընտր­ված լե­զուն՝ «կնճռա­կախ հե­տույք, չէ, ոռ» կամ «կրծքե­րից, չէ, ծծե­րից մե­կը» (էջ 73). սրանք ար­դեն գռեհ­կա­բա­նութ­յուն­ներ չեն, այլ լեզ­վի ճիշտ ընտ­րութ­յան ցու­ցիչ­ներ:

   Երկպ­լան զար­գա­ցու­մը հան­գում է «Մի տոպ­րակ շան կեր» ա­վար­տին, ո­րը հե­րո­սի դեպ­քում մղում է էք­զիս­տեն­ցիալ խորհր­դա­ծութ­յան, այն է՝ա­զատ­վե­լու հա­մար պետք է մեռ­նել, ինչ­պես Ար­շոն (կեր­պը դու ընտ­րիր), իսկ հե­ղի­նա­կի ա­ռու­մով՝ տեքս­տա­յին հաշ­տութ­յան ցու­ցիչ է. այ­դու­հան­դերձ, հնա­րա­վոր չէ ամ­բող­ջո­վին հրա­ժար­վել նա­խըն­թաց տեքս­տե­րից: Լինչ ա­նու­նով շու­նը, այս ի­մաս­տով, այս­կողմն ու այն­կող­մը կամր­ջող տա­րա­ծութ­յունն է և նա­խըն­թաց տեքս­տե­րի անհ­րա­ժա­րե­լի մա­սը: Եվ, ընդ­հան­րա­պես, այս խոր­քին պետք է դի­տար­կել վի­պա­կան տա­րած­քում հա­ճա­խա­կի հան­դի­պող, այս­պես ա­սած՝ «շնա­պա­տում­նե­րը»:

   Եվ, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, ո­րոշ առ­կա­խում­ներ կար­ծես թե մնում են: Այս դեպ­քում` մնում է հա­մա­ձայն­վել, որ` «ա­վար­տել` բա­ռի իս­կա­կան, անմ­նա­ցորդ ի­մաս­տով, անհ­նա­րին է, առ­հա­սա­րակ» (էջ 90):

                                                                Գրառումներ ընթացքից, Երևան, 2007թ.

 


[1] Գրիգոր Հակոբյան, Արդի արձակի համապատկերը (1990-2000 թվականներ, ակնարկ-ուրվագիր), «Գա­րուն», 2005, թիվ 5, էջ 35:

[2] Շան կյանք` լուրերի շարունակական բացակայության պայմաններում, «Գրական թերթ», 2006, թիվ 35:

 

Ստեղծագործություններ