Ընդլայնված որոնում

Ֆիցջերալդի հարբեցողության և Զելդայի հոգեկան հիվանդության, Սքոթի մասնագիտական վերելքների (վայրէջքների) և Զելդայի հասարակական մեկուսացման ընթացքում Սքոթ և Զելդա Ֆիցջերալդների իրար հանդեպ նվիրվածությունը տևել է ավելի քան 22 տարի: Այս երկու հմայիչ և չափազանց տաղանդավոր գրողների սիրո պատմությունը կարելի է տեսնել նրանց իսկ նամակներում, որոնք հրատարակվել են «Սիրելի Սքոթ, սիրելի Զելդա: Ֆ. Սքոթ և Զելդա Ֆիցջերալդների սիրային նամակները» գրքով՝ 333 նամակներում, որտեղ ներկայացված է Ֆիցջերալդների ամուսնության ծավալուն պատմությունը: Նամակները խմբագրել են Ֆիցջերալդի ուսանողները՝ Ջեքսոն Ռ. Բրայերը և Քեթի Վ. Բարքսը:
Կատարում է Հասմիկ Վարդանյանը
Եվ նա կրակեց իր քունքին՝ հասկանալու համար, թե այդ երկուսից այն կողմ ինչ կա, և որտեղ կարող է հանգստացնել իր գոյության ծուռումուռ անիվներով սայլը:
Անգլերենից թարգմանեց Անի Հակոբյանը
Արամ Պաչյան, Վենեցիա. հպանցիկ սևեռումներ, էսսե:
1941 թվականի մարտի մի երեկո անգլիացի գրող, գրաքննադատ Վիրջինիա Վուլֆը վերադարձավ տուն ամբողջությամբ թրջված, ինչը հետագայում գնահատվեց որպես ինքնասպանության փորձ: Ցավոք, մի քանի օր հետո՝ մարտի 28-ին, նա նորից փորձեց և այս անգամ հոգեկան հիվանդության պատճառով կյանքից փախչելու նրա փորձը հաջողությամբ պսակվեց. նրա մարմինը ավելի ուշ գտան Օուս գետում՝ վերարկուի գրպանները ծանր քարերով լցված: Այս սրտակեղեք նամակը նրա ամուսինը՝ Լեոնարդը, գտել է նրա մահվան օրը:
Վավերագրական ֆիլմ

Վարդան Հակոբյան, Փակիր աչքերդ` չերևաս, բանաստեղծությունների ժողովածու, Երևան 2011թ, կազմեց և խմբագրեց Արքմենիկ Նիկողոսյանը:

Ձեռնածուն դեն նետեց ֆրակը, իր ձեռքի փոքրիկ փայտիկը, փողկապը ու գզգզված կանգնել էր և հրամայում էր ձիերին և ստեղծում նոր ձիեր... Ասես այդ ձիերը դուրս էին գալիս իր ներսից։ Իսկ ներսում տաք էր, ասես հրդեհ լիներ, ու կուտակված սեր էր, մի զարմանալի սեր... նա գիտեր, որ ամեն ինչ կարող է հանել այդ կուտակված զգացումից... Ու դա հրաշք էր։
Բլթբլթում է քաղաքը հազարավոր լուսարձակների ու մեքենաների ազդանշանների մեջ, հազարավոր մահճակալների ճռճռոցների, հազարավոր մարդկանց հառաչների, ժամանող և հեռացող գնացքների հևքի ու սուլոցների մեջ։

Պապս գրկել է ինձ

ու զգացել ծանրությունը շաղգամի,

ու մինչ մենք դրսում

բանակցում էինք սև արագիլի հետ,

տարիներ են անցել խրճիթում քարե,

ու քարը դանդաղ փայտ է դարձել,

որ կայրվի մի օր պատահական հրդեհից:

Հազար ինը հարյուր քսանյոթին մի մելամաղձոտ աղջկա հետ ծանոթացա`սկզբում հեռախոսով (քանի որ Խուլիան նախ անանուն և անդեմ ձայն էր), հետո`երեկոյան, մի խաչմերուկում: Աչքերը մեծությունից մտահոգ էին, մազերը սև ու հարթ, մարմինը` նիհար:
Տան գոյությունն համարժեք է աշխարհում և առհասարակ տիեզերակառույցում մարդու հաստատուն տեղի, հենակետի գոյությանը: Տունն է տիեզերքում մարդու առանցքը, անհատի ինքնության և արժեքայնության տարածական խորհրդանիշը: Նոր ժամանակի աշխարհզգացողությունը թերևս ամենից ավելի բնութագրվում է աշխարհում մարդու տեղի կորստով և հատկանշական է, որ այն արտահայտելու համար դարձյալ համեմատության եզր է դառնում «տունը»:
Քրիստինե Մարգարյան, «Գրականագիտության մեթոդաբանության հարցերը արդի փուլում: Պոստմոդեռնիզմ: 20 տարի անց» միջազգային գիտաժողովի նյութերից (2013թ. փետրվարի 8-10, Ծաղկաձոր)
Մարդկանց ասել` ինչ պետք է կարդալ, որպես կանոն, կա՛մ անօգուտ է, կա՛մ վտանգավոր...

Արամ Պաչյան, էսսե

Օրագրերս վառելով` ես անխնա վերացնում եմ իմ բալենու այգի տանող բոլոր ճանապարհները: Ուզում եմ նրա տեղը գաղտնի մնա:

սպիտակ վերնաշապիկով,

դու բակի ավազակույտերի մեջ թռչկոտող աղջնակն էիր

ու գիժը, որին զսպաշապիկը այնքան լավ սազեց

Ֆ. Ս. Ֆիցջերալդ. «Ոչինչ չի փոխվել, բայց մյուս հիվանդները, բացի նորեկներից, դադարեցին նրա վրա ուշադրություն դարձնել: Ամեն տարի դայակներին հաջողվում է նրա գլխարկը փոխարինել իր նախկին գլխարկին նման մի նոր գլխարկով, իսկ զգեստը մինչև հիմա նույնն է»:
Ամերիկացի մեծանուն գրող Ֆ. Սքոթ Ֆիցջերալդը 1933-ին ավարտեց 11-ամյա դստերը` Սքոթիին ուղղված մի նամակ: Նամակում մի ամբողջ ցուցակ կար, թե ինչի համար պետք է անհանգստանալ և ինչի համար պետք չէ անհանգստանալ:
Այն օրերին, երբ եռանդը ծնունդ է առնում քո մեջ, ինքնըստինքյան ցանկություն է առաջանում դրանով կիսվել, սակայն առանց հաջողության, քանի որ ուրիշի կենսախնդությունը չի մարսվում: Այն կամ ունես, կամ չունես: Ինչպես առողջությունը և դարչնագույն աչքերը, ազնվությունը և բարությունը: Ես կարող էի խնդրել նրան, որ տա ինձ իր կենսասիրությունից՝ մի կտոր փաթեթավորելով դրանից և բացատրելով, թե ինչպես է պետք այն օգտագործել, բայց իմաստ չուներ: Թեկուզ և գալարվեի ինքս ինձ խղճալով, և մի ամբողջ ամիս սպասեի անկյունում ընկած: Եվ կարող էի միայն հեռանալ նրանից, զգուշությամբ, հեռու տանելով ինքս ինձ, ճաքած ափսեի պես, հեռանալ տխրության աշխարհը, որն ինձ համար տուն էր դարձել և հյուսված էր հին աշխարհի նյութերով:
«Ֆոլկ երգերը» երգերի ցիկլ է, որը Լուչանո Բերիոն ստեղծել է 1964 թվականին: Այն բաղկացած է տարբեր երկրների ֆոլկ երաժշտության և այլ երգերի մշակումից: Դրանք կատարել է Լուչանո Բերիոյի կինը ամերիկացի (հայազգի) հանրահռչակ սոպրանո Քեթի Բերբերյանը:Ցիկլի երրորդ երգը` «Լունին ելավ», հայ ժողովրդական երգի մշակում է: