Վալենտին Պոդպոմոգով

հայ
valentin-podpomogov

   Ծնվել է Երևանում 1924 թվականի ապրիլ 29-ին: Նրա մայրը եղել է հայ, հայրը` ուկրաինացի: 1940թ.-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես նկարիչ: 1967թ.-ից  էկրանավորել է այնպիսի մուլտֆիլմեր, ինչպիսիք են «Մի կաթիլ մեղր», «Փարվանա», «Պույ-պույ մկնիկը» և այլն: 1960-ականներին նպաստել և մեծ ավանդ է ունեցել հայկական մուլտֆիլմի զարգացման գործում: 
   1972թ. նկարահանվել է Քյոսայանի «Տղամարդիկ» ֆիլմում: Եղել է Երևանի քաղխորհրդի գլխավոր նկարիչը: Սկսել է զբաղվել գեղանկարչությամբ միայն 50 տարեկան հասակում:
    «Նկարել ոչ մեկից չեմ սովորել: Մի անգամ բժիշկ ընկերս՝ Վիգեն Մալխասյանը, մի տեսակ ցավով ասաց. «Եթե նկարել կարողանայի՜...»: Ասացի՝ ի՞նչ կանեիր, «Կնկարեի՜, կնկարեի՜, կնկարեի՜... Նույնիսկ ուղիղ գիծ քաշել չեմ կարողանում...»: Ես էլ ասացի. «Ի՞նչ անենք, ես էլ ուղիղ գիծ քաշել չեմ կարողանում, բայց նկարում եմ... Նկարում են ոչ թե ձեռքով, այլ աչքով,-մի առիթով անկեղծացել է նկարիչը: - Երբեք չեմ որոնել պայմաններ, որ բնություն նկարեմ: Ես ինքս հորինում եմ բնապատկերներ: Այն, ինչ կա մարդու երևակայության մեջ, բոլորը իրական են և օբյեկտիվ, քանի որ մարդն ինքն էլ իրական է: Ես ֆանտաստիկայի կողմնակից եմ, բայց ոչ այն, որ մարդը նվաճում է, այլ այն, որ քո մեջ տեսնում ես տիեզերքը նվաճած»: 
   Մահացել է Երևանում 1998 թվականին:

Ստեղծագործություններ