nachodki.ru интернет-магазин

Գրականություն

Հայ և արտասահմանյան ժամանակակից գրականություն

Ֆ. Սքոթ Ֆիցջերալդ. Խորտակում

Այն օրերին, երբ եռանդը ծնունդ է առնում քո մեջ, ինքնըստինքյան ցանկություն է առաջանում դրանով կիսվել, սակայն առանց հաջողության, քանի որ ուրիշի կենսախնդությունը չի մարսվում: Այն կամ ունես, կամ չունես: Ինչպես առողջությունը և դարչնագույն աչքերը, ազնվությունը և բարությունը: Ես կարող էի խնդրել նրան, որ տա ինձ իր կենսասիրությունից՝ մի կտոր փաթեթավորելով դրանից և բացատրելով, թե ինչպես է պետք այն օգտագործել, բայց իմաստ չուներ: Թեկուզ և գալարվեի ինքս ինձ խղճալով, և մի ամբողջ ամիս սպասեի անկյունում ընկած: Եվ կարող էի միայն հեռանալ նրանից, զգուշությամբ, հեռու տանելով ինքս ինձ, ճաքած ափսեի պես, հեռանալ տխրության աշխարհը, որն ինձ համար տուն էր դարձել և հյուսված էր հին աշխարհի նյութերով:
3099

Կարդալ: Ֆ. Սքոթ Ֆիցջերալդ. Խորտակում

Ռեյ Բրեդբերի. Մեկն, ով սպասում է

Արևը բարձր է կապույտ երկնքում, նրա ոսկե ճառագայթները լցվում են ջրհորը, և ես կախված եմ տաք լույսի մեջ ինչպես անտեսանելի ու մշուշոտ ծաղկափոշի:

Ձայներ:

- Երկրի կառավարության անունից հռչակում եմ այս տարածքը մարսյան տարածք և այն հավասարապես բաժանում անդամ ազգերի միջև:

3144

Կարդալ: Ռեյ Բրեդբերի. Մեկն, ով սպասում է

Ես տեղավորվում եմ բառի թանձրության մեջ,

ինձ հարվածում ինչ-որ չհայտնաբերված մոլորակի,

Սարսափելի աղմուկ եմ զգում, ու ես էլ մարդկային ցեղից չեմ.

այս կյանքը անցողիկ դժբախտությունների շղթա է,

ես ամեն անգամ ուղղում եմ ժպիտս,

ու փողոց դուրս գալուց առաջ ինձ խոստանում եմ ապրել…

2483

Կարդալ: Անչափահասը

Ձեռնածուն դեն նետեց ֆրակը, իր ձեռքի փոքրիկ փայտիկը, փողկապը ու գզգզված կանգնել էր և հրամայում էր ձիերին և ստեղծում նոր ձիեր... Ասես այդ ձիերը դուրս էին գալիս իր ներսից։ Իսկ ներսում տաք էր, ասես հրդեհ լիներ, ու կուտակված սեր էր, մի զարմանալի սեր... նա գիտեր, որ ամեն ինչ կարող է հանել այդ կուտակված զգացումից... Ու դա հրաշք էր։
2333

Կարդալ: Փառահամար

Նորայր Սարգսյան

Կյանքը երկար ինքնասպանություն է

Երկար նստեց սառած գետնին, նյարդային շարժումներ արեց ինչքան կարող էր, հետո նորից հետ տվեց: Անմիտք նստած էր, ոչինչ չկար ուղեղում, խումհար էր, ահավոր խումհար, ամենաուժեղը իր կյանքում: Հայելու կտորտանքների մեջ տեսավ իր դեմքը, վերցրեց, ուժեղ սեղմեց, այնքան, որ արյուն գա: Ցավ չէր զգում, մահացել էր վաղուց արդեն, հետո քաշեց դաստակի վրայով՝ կտրելով երակները: Պառկեց ուղիղ Ճուտոյի ոտքերի տակ, նայեց վերև ընկերոջ հպարտ դեմքին ու ժպտաց՝ մի կերպ խոսելով: Չնայած դժվար է ասել ընդհանրապես խոսում էր, թե իրեն էր թվում:
4183

Կարդալ: Կյանքը երկար ինքնասպանություն է

Մանե Գրիգորյան

Յոթ սար այն կողմ

Կնոջ աչքերը իջան ծոծրակիս, հայացքս բարձրացրի, տեսնեմ՝ ժպիտը խազել է դեմքը: Կինը հայացքը իջեցրեց՝ մարգարտի պես մանր ոտքերը շարժվեցին, ամառային բլուզի տակից երևաց կրծքերի աղոտ լույսը: Ետևից նայում եմ՝ իրանը ծաղկի պես բարակ է: Ոտքերս համընթաց մարմնին գնում են: Գլուխը թեթևակի շարժեց...
3106

Կարդալ: Յոթ սար այն կողմ

Կուրտ Վոննեգուտի ութ կանոնները` ինչպես կարդալ գեղարվեստական արձակ

Մի արեք դա ո՛չ որպես ակադեմիկական քննադատ, ո՛չ որպես արվեստով հարբած մի անհատ, ո՛չ որպես գրական շուկայի բարբարոս: Եղեք պարզապես խելամիտ մարդ, ով ունի փոքր-ինչ պրակտիկ նախազգացումներ այն մասին, թե ինչպես կարող են պատմվածքները հաջողված ստացվել կամ ձախողվել: Գովաբանեք կամ փնովեք, ինչպես ձեզ հարմար է, բայց արեք դա բավական պրագմատիկ, կտրուկ, անհանգստացնող կամ ուրախացնող մանրամասների հանդեպ խորամանկ ուշադրությամբ: Եղե՛ք այնպիսին, ինչպիսին կաք: Եղե՛ք ինքնատիպ: Եղե՛ք լավ խմբագիր:
2564

Կարդալ: Կուրտ Վոննեգուտի ութ կանոնները` ինչպես կարդալ գեղարվեստական արձակ

Էռնեստ Հեմինգուեյի նամակը Հարվի Բրեյթին

Քնելու պառկում եմ վաղ, արթնանում եմ գիշերը և նիզակով ուղևորվում եմ զբոսանքի: Ուսումնասիրում եմ հնչյունները, կենդանիների տարատեսակ գիշերային ձայները: Լուսարձակից չեմ օգտվում և քայլում եմ մենակ, փափուկ երկարաճիտ կոշիկներով: Առավոտյան՝ 5:30, թեյում ենք, և հետո ես ու միսս Մերին իր հրացանակիր Չառոյի (նա մոտ 80 տարեկան է և Մերիից ավելի ցածրահասակ է) և իմ հրացանակիր Նգուիի հետ (նա Մկոլայի տղան է, ով իմ հրացանակիրն է եղել այն ժամանակ, երբ ես գրում էի «Աֆրիկայի կանաչ բլուրները») գնում ենք որսի:
2369

Կարդալ: Էռնեստ Հեմինգուեյի նամակը Հարվի Բրեյթին