Գրականություն

Հայ և արտասահմանյան ժամանակակից գրականություն

Ռուզաննա Ոսկանյան

Քաղաքի, շաղգամի ու քո մասին (բանաստեղծություններ)

Պապս գրկել է ինձ

ու զգացել ծանրությունը շաղգամի,

ու մինչ մենք դրսում

բանակցում էինք սև արագիլի հետ,

տարիներ են անցել խրճիթում քարե,

ու քարը դանդաղ փայտ է դարձել,

որ կայրվի մի օր պատահական հրդեհից:

2907

Կարդալ: Քաղաքի, շաղգամի ու քո մասին (բանաստեղծություններ)

Արփի Ոսկանյան

Երկրորդ գալուստը

Ես գիտեմ, որ այս ամենը ծուղակ էր։ Գիտեմ՝ այդ սատանան էր եկել քո պատկերով, և ոչ՝ դու։ Եկել էր նրա համար, որ ես քեզ չսիրեմ։ Բայց ես ուզում եմ սիրել քեզ։ Ինձ օդի պես պետք է քեզ սիրել, այլապես կխելագարվեմ այս սքեմավոր ամբոխի մեջ, որ քաշքշում է մազերիցս, կառչում ստինքներիցս, յուղոտ, լպրծուն ճիրաններով բռնում թևերս ու ոտքերս...Կխելագարվեմ այս ճահիճից, որ հետապնդում է ինձ անվերջ ու ամենուր։
2602

Կարդալ: Երկրորդ գալուստը

Հենրիկ Էդոյան

Կանգ առ, ես այստեղ եմ

Իմ ժամանակը հոսում է դեպի քեզ,

քո մեջ անհետանում:

Իմ ունեցվածքը հենց այն է, ինչ դու

վերցնում ես ինձանից:

Եվ ես վերջ չունեմ:

Եվ չունեմ սկիզբ

քո ափերի մեջ:

2670

Կարդալ: Կանգ առ, ես այստեղ եմ

Մհեր Արշակյան. Բանաստեղծություններ

Առաջին անգամ նա ժպտաց մարտի 1-ին,

ըստ պատմաբանների, զորամասում սեղմել էին նրա ձեռքը,

հետո խփել ուսին՝ հիմա կամ երբեք,

նախկին դասղեկը պատմում է՝ աչքերում

խավար կար, նստույմ էր աղջիկներից հեռու...

2760

Կարդալ: Մհեր Արշակյան. Բանաստեղծություններ

Ալիքները լիզում էին ափը՝ թաց հետք թողնելով դեղին ավազի վրա, որ կարդիոգրամա էր հիշեցնում։ Աղջիկը, ոտնաթաթերը ալիքների համբույրներին պարզած, նայում էր կապույտի անվերջությանը։ Որտե՞ղ էր ավարտվում երկինքը և սկսվում ծովը, ո՞րն էր դրանցից ծովը, և ո՞րը՝ երկինքը։
2676

Կարդալ: Երեք նկար

Էդուարդ Հարենց

Բանաստեղծություններ

Իջեցնել ջերմաչափը

հրեշտակի թևի տակից`

ուղիղ կիտրոնի մեջ:

Ի´նքդ մաշվել

վերին ճնշման սանդղակն

ի վար`

դեղնակարմիր երախտիքի…

3483

Կարդալ: Բանաստեղծություններ

Գրիգ. Փոքրիկ, մոխրագույն ճամպրուկ

Քայլվածքները նկարագրված էին բառ առ բառ, ոչ մի շարժում չէր վրիպել նրա հայացքից, ահա դրանցից մեկը, որ գտել էր Չարենցի փողոցի մոտակայքում, ահա մեկ ուրիշը` Թումանյան փողոցից… Քայլվածքները տարբեր էին` չէին կրկնվում, և բոլոր քայլվածքների համար նա ուներ իր բացատրությունը, յուրաքանչյուրը մարդկային ինչ-որ խառնվածք, գաղտնիք էր թաքցնում, և ինքը, միայն ինքը գիտեր բոլորի գաղտնիքները:
5521

Կարդալ: Գրիգ. Փոքրիկ, մոխրագույն ճամպրուկ

Ջեյմս Ջոյսի նամակը Նորա Ջոյսին (հատված նամակագրությունից)

1909 թվականին Ջեյմս Ջոյսն իր ընտանիքի հետ ապրում էր Տրիստում (Իտալիա): Հոկտեմբերի վերջին նա մեկնում է Դուբլին՝ գործնական ճանապարհորդության և մնում այնտեղ մինչև դեկտեմբերի վերջ: Ջեյմսն ու Նորան պայմանավորվում են էրոտիկ նամակներ գրել միմյանց: Նորայի նամակները հետագայում անհետանում են, իսկ Ջոյսինը հրատարակվում Լոնդոնում 1975 թվականին (Ջոյսի «կեղտոտ» նամակները): Նամակներն արտագրել է Ռիչարդ Էլլիմանը:
5455

Կարդալ: Ջեյմս Ջոյսի նամակը Նորա Ջոյսին (հատված նամակագրությունից)