nachodki.ru интернет-магазин

Գրականություն

Հայ և արտասահմանյան ժամանակակից գրականություն

Լիլիթ Կարապետյան

Armenian

Արձակագիր

Ծնվել է 1990թ. Երևանում:

Հեղինակ է պատմվածքների մեկ ժողովածուի` «Ասֆալտի և երկնքի միջև»:

Կարդալ: Լիլիթ Կարապետյան

Մանե Գրիգորյան

Armenian

Բանաստեղծ

Ծնվել է 1989թ. փետրվարի 11-ին Երևանում:

Հեղինակ է բանաստեղծական մեկ ժողովածուի` «Սխալված աղավնիներ»:

Կարդալ: Մանե Գրիգորյան

Արամ Պաչյան

Armenian

Արձակագիր, էսսեիստ

Ծնվել է 1983-ի մարտի 19-ին Վանաձորում:

Գրքերը` «Ռոբինզոն և 13 պատմվածք», «Ցտեսություն, Ծիտ» (վեպ):

2010թ.-ին Արամ Պաչյանին շնորհվել է ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակ` 2009 թվականին գրական մամուլում տպագրած պատմվածքների շարքի համար:

Կարդալ: Արամ Պաչյան

Հուսիկ Արա

Armenian

Բանաստեղծ, հրապարակախոս

Ծնվել է 1967թ. հունիսի 24-ին Երևանում:

Գրքերը` «Մարդու որդիները», «Լուսանցքի մարդիկ», «Սևագրություններ», «Անիծվածները», «Միայնակ շան լուսնահաչը», «Աստծո հետ խոսելու ժամանակը»:

Կարդալ: Հուսիկ Արա

Արտեմ Հարությունյան

Armenian

Բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ

Ծնվել է 1945թ. սեպտ. 19-ին ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում:

Բանաստեղծական վերջին ժողովածուները` «Նամակ Նոյին», «Հուդայի արձակուրդը», «Հեռուստապոեմներ «Շուշի» և «Բաբելոն» հյուրանոցների աշտարակից»:

Կարդալ: Արտեմ Հարությունյան

Վարդան Հակոբյան

Armenian

Բանաստեղծ, գրականագետ, դրամատուրգ

Ծնվել է 1948թ. Արցախի Հադրութի շրջանի Արփագետուկ գյուղում:

Բանաստեղծական վերջին ժողովածուները` «Քարի շնչառությունը», «Թևերի հեռուն», «Փակիր աչքերդ` չերևաս»:

2011թ. արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին:

Կարդալ: Վարդան Հակոբյան

Լևոն Խեչոյան

Armenian

Արձակագիր, հրապարարակախոս

Ծնվել 1955թ.Վրաստանի Հանրապետության Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղում։

Գրքերը՝ «Խնկի ծառեր» (Եր., 1991), «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» (Եր., 1995), «Սև գիրք, ծանր բզեզ» (Եր.,1999), «Հունիսի հինգը և վեցը» (Եր., 2005), «Երրորդ որդին: Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» (Եր., 2002), «Ձայներ և տեսիլքներ» (Եր., 2007), «Փուշը, հայր, փուշը» (Եր., 2011):

1999թ. լույս տեսած «Սև գիրք, ծանր բզեզ» վեպի համար 2000թ. արժանացել է ՀՀ պետական գրական «Ոսկե եղեգն» մրցանակի:

Կարդալ: Լևոն Խեչոյան

Ռուզաննա Ոսկանյան

Armenian

Բանաստեղծ

Ծնվել է 1989թ. մայիսի 24-ին Երևանում:

Հեղինակ է բանասատեղծական մեկ ժողովածուի` «Թափանցիկ անձրևներ» (2007թ.):

2008թ. արժանացել է ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին:

Կարդալ: Ռուզաննա Ոսկանյան