Գրականություն

Հայ և արտասահմանյան ժամանակակից գրականություն

Սիրանույշ Օհանյան

Armenian

Արձակագիր

Ծնվել է 1984 թվականին:

2010թ. հրատարակվել է պատմվածքների ժողովածուն՝ «Խորքում» վերնագրով:

Կարդալ: Սիրանույշ Օհանյան

Էլֆիք Զոհրաբյան

Armenian

Դրամատուրգ, արձակագիր և թարգմանիչ

Ծնվել է 1979 թ.-ի դեկտեմբերի 26-ին Վանաձորում:

2012թ.-ին պետական պատվերով տպագրվեց Վիլյամ Սարոյանի «Բան ունեմ ասելու» հինգ պիեսների գիրքը Էլֆիք Զոհրաբյանի թարգմանությամբ, ծանոթագրություններով և գրականագիտական հոդվածներով: (Թարգմանության համար արժանացել է «Մաշտոց» կրթամշակութային հանդեսի պատվոգրին):

Կարդալ: Էլֆիք Զոհրաբյան

Օսիպ Մանդելշտամ

Foreign

Ռուս բանաստեղծ, արձակագիր, էսսեիստ, գրականագետ

Մանդելշտամը գրել է գրականագիտական և արվեստի տեսությանը նվիրված արժեքավոր հոդվածներ («Բառ և մշակույթ», «Խոսք բնության մասին», երկուսն էլ՝ 1928 թ.), էսսեներ («Զրույցներ Դանտեի մասին», 1933 թ.), ուսումնասիրություններ՝ նվիրված Պյոտր Չաադաևին, Ֆրանսուա Վիյոնին, Անդրե Մարի Շենիենին, թարգմանել է Վալտեր Սկոտի, Շառլ դը Կոստերի, Ռոբերտ Ստիվենսոնի և ուրիշների ստեղծագործություններից:

Կարդալ: Օսիպ Մանդելշտամ

Խորխե Լուիս Բորխես

Foreign

Արգենտինացի գրող, էսսեիստ, թարգմանիչ

Ծնվել է 1899 թվականի օգոստոսի 24-ին։

Բորխեսը Նոբելյան մրցանակ չի ստացել գրականության ոլորտում, և այս փաստը մշտապես հուզել է գրողին։ Հեղինակն ինքն այդ մասին ասում է. «Ինձ Նոբելյան մրցանակով չպարգևատրելը դարձել է Սկանդինավյան սովորույթ. ծնվելուս պահից ի վեր ինձ չեն մեծարել»։ Կարծիք կա, որ Բորխեսը մրցանակ չի ստացել իր չափից դուրս պահպանողական քաղաքական հայացքների պատճառով։

Մեծահամբավ արգենտինացի գրող Խորխե Լուիս Բորխեսը մահացել է լյարդի քաղցկեղից 1986 թվականի հունիսի 14-ին Ջենովայում։

Կարդալ: Խորխե Լուիս Բորխես

Էդուարդ Հարենց

Armenian

Բանաստեղծ

Ծնվել է 1981թ. Սյունիքի մարզի Տաթև գյուղում:

Բանաստեղծական հինգ ժողովածուների հեղինակ է:

Կարդալ: Էդուարդ Հարենց

Սերգեյ Պագին

Foreign

Բանաստեղծ

Ծնվել է 1969 թվականի մարտի 30-ին մոլդովական Եդինցի քաղաքում:

Շրջանային «Նորդ-ինֆո» պարբերականի գլխավոր խմբագիրն է: Ն. Ս. Գումիլյովի անվան ամենամյա «Մոլորված տրամվայը» պոետական մրցույթի դափնեկիր է (2010 թ.):

Կարդալ: Սերգեյ Պագին

Անրի Գրիգորյան

Armenian

Արձակագիր

Ծնվել է 1987-ին Թբիլիսիում:

2010-ին «Շեմ» մատենաշարով լույս է տեսել նրա անդրանիկ «Վայրկյաններ»պատմվածքների ժողովածուն:

Կարդալ: Անրի Գրիգորյան

Արփի Ոսկանյան

Armenian

Բանաստեղծ, արձակագիր

2001-ին տպվել է առաջին՝ «Ծիկ» գիրքը, որում ամփոփված գործերը լայնածավալ քննարկումների ու քննադատության տեղիք էին տվել գրական ու ոչ գրական մամուլում։ 2010-ին լույս տեսավ երկրորդ՝ «Անտերուդուս» գիրքը, իսկ 2011-ին՝ «Ռոնալդինյոն և Մարադոնան» ֆուտբոլային հեքիաթը։

Կարդալ: Արփի Ոսկանյան