Մարկ Տվեն «Քեզ սիրող՝ Սանտա Կլաուս»

Mark Twain and his daughter
    1870-ականներին` Սուրբ Ծննդյան տոներին անզուգական Մարկ Տվենին սովորաբար կարելի էր գտնել կնոջ և փոքր երեխաների հետ իր ընտանեկան տանը` հաճախ Սանտա Կլաուսի դերում: 
    1875թ.-ին՝ Սուրբ Ծննդի առավոտյան, Տվենի երեքամյա դուստրը` Սյուզին, արթնացավ` իր անկողնում գտնելով հետևյալ հիասքանչ նամակը:
    «Սուրբ Նիկոլայի պալատ:
    Լուսնի տակ:
    Սուրբ Ծննդյան առավոտ:
    Իմ սիրելի Սյուզի Քլեմենզ.
   Ես ստացել ու կարդացել եմ այն բոլոր նամակները, որոնք դու և փոքր քույրդ ինձ գրել եք ձեր մոր և դայակների ձեռքի օգնությամբ, ինչպես նաև կարդացել եմ նրանք, որոնք դուք` փոքրիկ մարդիկդ, գրել եք ձեր սեփական ձեռքերով, թեև որևէ տառ չեք օգագործել, որոնք կան մեծերի այբուբենում: Դուք օգտագործել եք այն տառերը, որոնք երկրի և առկայծող աստղերի բոլոր ցամաքների բոլոր երեխաներն են օգտագործում: Եվ քանի որ լուսնի տակ իմ բոլոր թեմաները երեխաներն են, և ոչ մի տառ չեն օգտագործում, դու հեշտությամբ կհասկանաս, որ կարող եմ կարդալ քո և փոքր քույրերիդ ատամնավոր և ֆանտաստիկ նշանները առանց որևէ դժվարության: Բայց ես դժվարություն ունեցա այն նամակների հետ, որոնք մայրիկին ու դայակներին էիք թելադրել, քանի որ օտարական եմ և չեմ կարողանում լավ կարդալ անգլերեն գիրը: Կհասկանաս, որ չեմ սխալվել, ինչ դու և քո փոքրիկ քույրը պատվիրել էիք ձեր սեփական նամակում: Կեսգիշերին ես գնացի բուխարու մոտ, երբ քնած էիք և ինքս տեղ հասցրի դրանք, նաև համբուրեցի երկուսիդ, քանի որ դուք լավ երեխաներ եք` կիրթ, հաճելի վարվելաձևով, և գրեթե ամենահնազանդ փոքր մարդիկ, Mark Twain and Dorothy Quickում երբևէ տեսել եմ: Բայց նամակում, որ թելադրել էիք, որոշ բառեր կային, չկարողացա գլուխ հանել դրանցից որոշակիորեն, իսկ մեկ-երկու հրամաններն էլ չկարողացա լրացնել, քանի որ հիմնական բառաֆոնդից դուրս էին մնացել: Մեր վերջին տիկնիկների համար խոհանոցային կահույքը հենց նոր հասավ Հյուսիսային Աստղից հեռու գտնվող մի շատ աղքատ փոքրիկ երեխային, Մեծ Շերեփից վերև`մի ցուրտ երկրում: Մայրիկդ կարող է ցույց տալ այդ աստղը, իսկ դուք կարող եք ասել. «Փոքրիկ Ձյան Փաթիլ, ես ուրախ եմ, որ գտար այդ կահույքը, դրա կարիքն ավելի շատ ունեիր, քան ես»: Դու պետք է գրես այն քո ձեռքով, իսկ Ձյան Փաթիլը քեզ պատասխան կգրի: Եթե խոսեցիր, քեզ չի լսի: Թեթև ու բարակ պատրաստիր նամակդ, քանի որ հեռավորությունը մեծ է, իսկ փոստային ծախքերը` ծանր: Մեկ կամ երկու բառ կար մայրիկիդ նամակում, որոնք չկարողացա պարզել: Ենթադրեցի, որ «տիկնիկի հագուստով լի ճամպրուկ է»: Այդպե՞ս է: Ես կտամ ձեր խոհանոցի դռան զանգն այս առավոտ մոտավորապես ժամը իննին՝ պարզելու համար: Բայց չպետք է ինչ-որ մեկին տեսնեմ և չպետք է խոսեմ ինչ-որ մեկի հետ՝ բացի քեզանից: Երբ խոհանոցի դռան զանգը հնչի, Ջորջի աչքերը փակեք և ուղարկեք դուռը բացելու: Հետո պետք է ետ դառնա ճաշասենյակ կամ ճենապակյա մառան և իր հետ վերցնի խոհարարին: Պետք է ասես Ջորջին, որ ոտքի մատների վրա պետք է քայլի և չխոսի, այլապես կմահանա մի օր: Հետո պետք է մանկասենյակ բարձրանաս և կանգնես աթոռի կամ դայակի մահճակալի վրա, ականջ դնես խոսող խողովակին, որը խոհանոցում է, և երբ սուլեմ նրա միջից, կխոսես խողովակում և կասես. «Բարի գալուստ, Սանտա Կլաուս»: Հետո ես կհարցնեմ՝ ճամպրուկ  պատվիրե՞լ էիր, թե՞ ոչ: Եթե ասես, որ այդպես է, կհարցնեմ, ինչ գույնի ես ուզում, որ այն լինի: Մայրիկդ կօգնի քեզ մի հիանալի գույնի անուն տալ, իսկ հետո պետք է ինձ մանրամասնորեն ասես բոլոր կարևոր իրերը, որ կցանկանայիր՝ ճամպրուկը պարունակեր իր մեջ: Հետո, երբ ասեմ «Ցտեսություն և ուրախ Ամանոր, իմ փոքրիկ Սյուզի Քլեմենզին», պետք է ասես` «Հաջողություն, բարի ծերուկ Սանտա Կլաուս, քեզ շատ շնորհակալ եմ և խնդրում եմ` ասա այդ փոքրիկ Ձյան Փաթիլին, որ կնայեմ իր աստղին այս գիշեր, և որ նա պետք է այստեղ` ներքև նայի: Ես կլինեմ բացված պատուհանի ճիշտ արևմտյան կողմում, և ամեն հիասքանչ գիշեր կնայեմ նրա աստղին ու կասեմ. «Գիտեմ, վերևում ինչ-որ մեկը կա և նրան նույնպես սիրում եմ»: Հետո կիջնես գրադարանով և կստիպես Ջորջին փակել բոլոր դռները, որ բաց կլինեն գլխավոր սրահի մեջ. թող բոլորը սպասեն մի փոքր: Կգնամ դեպի լուսին, կվերցնեմ բոլոր իրերը և մի քանի րոպեից կգամ սրահում գտնվող բուխարու ծխնելույզի մոտ, եթե քո ուզածը ճամպրուկ է, քանի որ, գիտես, ես չեմ կարող գտնել նման մի ճամպրուկ, որ հնարավոր լինի մանկասենյակի ծխնելույզով իջնեցնել:
0025-024-Primery-iz-metodicheskikh-posobij    Մարդիկ, եթե ցանկանան, կարող են խոսել, երբ սրահում լսեն իմ ոտնաձայները: Ասա նրանց, որ մի փոքր հանդարտություն պահպանեն, մինչ կվերադառնամ դեպի ծխնելույզ: Հնարավոր է` չլսես ոտնաձայներս բոլորովին: Այսպիսով, կարող ես հիմա կամ հետո գնալ, նայել ճաշարանի դռների փոքր անցքի միջից և շատ չանցած կտեսնես այն, ինչ ցանկանում ես, հյուրասենյակում` ուղիղ դաշնամուրի տակ, քանի որ այնտեղ եմ տեղավորելու այն: Եթե ձյուն թողնեմ սրահում, Ջորջին կասես, թող ավլելով այն տանի բուխարու մեջ, քանի որ ես նման բաներ անելու ժամանակ չունեմ: Ջորջը չպետք է ցախավել օգտագործի, այլ պետք է լաթով մաքրի, թե չէ մի օր կմահանա: Պետք է հետևես Ջորջին, թույլ չտաս՝ իրեն վտանգի ենթարկի: Եթե կոշիկս բիծ թողնի մարմարի վրա, Ջորջը թող ավազաքարով չմաքրի այն: Թող այն միշտ մնա իմ այցելության հիշողության մեջ, և եթե երբևէ նայես դրան կամ ցույց տաս ինչ-որ մեկին, թող քեզ այն հիշեցնի, որ դու լավ, փոքր աղջիկ ես: Երբևէ չլսող թե լինես, և ինչ-որ մեկը ցույց տա այդ բիծը, որը քո լավ, ծեր Սանտա Կլաուսի կոշիկն էր թողել մարմարի վրա, ի՞նչ կասես, սիրելի փոքրիկ:
    Հաջողություն մի քանի րոպեով, մինչ կգամ աշխարհ և խոհանոցի դռան զանգը կտամ:
    Քեզ սիրող` Սանտա Կլաուս,
    ում մարդիկ երբեմն անվանում են «Լուսնի մարդ»»:

                                              Անգլերենից թարգմանեց Անի Հակոբյանը

Ստեղծագործություններ