Ջեյմս Ջոյսի նամակը Նորա Ջոյսին (հատված նամակագրությունից)

joyce-and-guitar1
    1909 թվականին Ջեյմս Ջոյսն իր ընտանիքի հետ ապրում էր Տրիստում (Իտալիա): Հոկտեմբերի վերջին նա մեկնում է Դուբլին՝ գործնական ճանապարհորդության և մնում այնտեղ մինչև դեկտեմբերի վերջ: Ջեյմսն ու Նորան պայմանավորվում են էրոտիկ նամակներ գրել միմյանց: Նորայի նամակները հետագայում անհետանում են, իսկ Ջոյսինը հրատարակվում Լոնդոնում 1975 թվականին (Ջոյսի «կեղտոտ» նամակները»): Նամակներն արտագրել է Ռիչարդ Էլլիմանը:

    Նորա Ջոյսին
    Դեկտեմբերի 13, 1909թ. Դուբլին
    Ի վերջո, հավատո՞ւմ ես, որ սիրում եմ քեզ, սիրելիս: Ա՜հ, սիրում եմ, Նորա: Ինչո՞ւ է, որ ով երբևէ տեսնում է ինձ, կարդում է դա իմ աչքերում, երբ քո մասին եմ խոսում: Ինչպես մայրդ է ասում, դրանք իմ գլխում մոմերի պես են վառվում:
joyce and nora    Ժամանակը հիմա կթռչի, իմ սեր, մինչև քո քնքուշ թևերը օղակեն ինձ: Էլ երբեք չեմ լքի քեզ: Ես ոչ միայն մարմինդ եմ ցանկանում (ինչպես գիտես), այլ նաև քո ընկերակցությունն եմ տենչում: Իմ սեր, ընդունում եմ, որ իմ հանդեպ քո լիառատ սիրո համեմատությամբ, իմ սերը չափազանց աղքատ ու դատարկ է քեզ թվում: Բայց այն լավագույն բանն է, որ կարող եմ քեզ տալ, իմ սիրելի, իմ սիրուհի: Վերցրո´ւ այն, իմ սեր, պահ´ր ինձ, պաշտպանի´ր ինձ: Ինչպես ասել եմ, ես քո մանկիկն եմ, և դու պետք է խիստ լինես ինձ հետ, իմ փոքրի՛կ մայրիկ: Պատժի´ր ինձ որքան սիրտդ կկամենա: Կուզեի զմայլվել` զգալով` ինչպես է ձեռքիդ տակ դողում մարմինս: Հասկանո՞ւմ ես՝ ինչ նկատի ունեմ, Նորա՛, սիրելի՛ս: Կուզեի` ամուր համբուրեիր ինձ, նույնիսկ ծեծեիր: Ոչ թե խաղալով, այլ ամենայն լրջությամբ ու մերկ մարմինս: Կուզեի՝ ուժեղ լինեիր, ունենայիր մեծ, լիքը, հպարտ կուրծք ու թմբլիկ ազդրեր: Կփաթաթվեի քո սիրով, Նորա: Ինչ-որ բան կանեի քեզ բարկացնելու համար, նույնիսկ տափակ մի բան, գուցե և բավականին տգեղ սովորություններիցս մեկը, որ ստիպում է քեզ ծիծաղել: Եվ հետո կլսեի, թե ինչպես ես ինձ քո սենյակ կանչում: Կգտնեի քեզ հեռու մի կողմում բազկաթոռին նստած, քո գեր ազդրերով, դեմքդ ջղայնությունից կարմրած, իսկ ձեռքիդ՝ մի գավազան: Կտեսնեի` ինչպես ես արածս մատնացույց անում, հետո կատաղի շարժումով դեպի քեզ հրում և դեն գցում ինձ երեսնիվայր ծնկներիդ մոտ: Կուզեի զգալ՝ ինչպես են ձեռքերդ իջեցնում տաբատս, ներքնաշորս, բարձրացնում վերնաշապիկս: Կդիմադրեի քո ամուր թևերի մեջ ու ծնկներիդ մոտ, կզգայի՝ ինչպես ես խոնարհվում (բարկացած դայակի պես, որ խփում է երեխայի հետևին) մինչև քո մեծ լիքը կրծքերը համարյա դիպչեն ինձ, կզգայի, որ ծեծում ես ինձ, ծեծում անառակի պես, դաժանորեն ծեծում իմ մերկ, դողացող մարմինը: Ների´ր, սիրելիս, եթե սա հիմարություն է: Ես այս նամակը սկսեցի այնքան խաղաղ, բայցևայնպես պետք է ավարտեմ ինձ հատուկ խենթ ոճով:
    Վիրավորվեցի՞ր իմ սարսափելի անամոթ գրածից, սիրելիս: Ենթադրում եմ` գրածս անվայել տողերից մի քանիսը ստիպեցին քեզ ամոթից կարմրել: Վիրավորվեցի՞ր, երբ ասացի, որ սիրում եմ նայել դարչնագույն բծին, որ աղջկական սպիտակ վարտիքիդ ետևում է թաքնված: Ենթադրում եմ՝ ինձ կեղտոտ անպատկառի մեկն ես համարում: Ինչպե՞ս կպատասխանես այդ նամակներին: Հուսով եմ՝ դու էլ ինձ կգրես, նույնիսկ կգրես ավելի խենթ ու ավելի անպարկեշտ նամակներ, քան իմն են:
                                                                                         Անգլերենից թարգմանեց Անի Հակոբյանը

Ստեղծագործություններ