Լեոնարդ Քոհեն

Ինչպես խոսել բանաստեղծորեն

«Սրտակերի մահը» գրքից

leonard cohen    Համարի՛ր, որ բառը թիթեռնիկ է: Բառն օգտագործելու համար պարտադիր չէ զինել դրանք փոքրիկ, կեղտոտ թևիկներով կամ իջեցնել ձայնը: Արևային մի օր կամ դեղին նարգիզներով դաշտ էլ պետք չէ: Պարտադիր էլ չէ, որ լինես սիրահարված, անգամ` թիթեռներին:

    Թիթեռային բառն իրական թիթեռնիկը չէ: Գոյություն   ունի բառ, և գոյություն   ունի թիթեռնիկ: Թե շփոթես այս երկուսը, մարդիկ կծիծաղեն քեզ վրա: Բառից շատ բան մի՛ սարքիր: Փորձում ես համոզել, որ թիթեռնիկների ավելի շատ ես սիրում, քան մեկ ուրի՞շը, թե՞ իրականում հասկանում ես նրանց էությունը:

    Թիթեռային բառն ուղղակի փաստաթուղթ է: Այն քեզ չի տալիս ճախրելու, սավառնելու, ծաղիկների հետ ընկերանալու, գեղեցկությունը և փխրունությունը խորհրդանշելու կամ պարզապես թիթեռնիկ պատկերելու հնարավորություն:

    Մի՛ ներկայացրու բառերը: Երբեք չներկայացնես բառերը: Թռիչքի մասին խոսելիս երբեք մի՛ փորձիր լքել հատակը:

    Երբեք մի՛ փակիր աչքերդ և գլուխդ մի ուղղությամբ մի՛   սևեռիր, երբ մահվան մասին ես խոսում: Սիրո մասին խոսելիս էլ   կրակոտ աչքերդ մի՛ սևեռիր վրաս: Սիրո մասին խոսելու ժամանակ, եթե ուզում ես տպավորություն   թողնել ինձ վրա, ձեռքդ դիր գրպանդ կամ զգեստիդ տակ և խաղա ինքդ քո հետ: Եթե փառքի ու գովեստի տենչը քեզ դրդել է խոսել սիրո մասին, դու պետք է սովորես` ինչպես դա անել առանց ինքդ քեզ խայտառակելու: Օգտագործի՛ր բառերն այնպիսի ճշգրտությամբ, կարծես հսկայական մի ցուցակ կստուգեիր: Մի՛ հուզվիր կանացի   երիզապատ բլուզ ասելիս: Մի՛ գռեհկացիր կանացի ներքնազգեստ ասելիս: Թաշկինակից մի՛ արցունքոտվիր: Էջերը չպետք է գրգռեն երազկոտ աչքերդ: Մի՛ արցունքոտիր   թաշկինակը: Գուլպաները նրա համար չեն, որ քեզ տևական և օտար ճանապարհորդություներ հիշեցնեն: Այդ ամենը ընդամենը հագուստ է: Մի՛ խորացիր դրանց   մեջ: Պարզապես կրի՛ր դրանք:

    Բանաստեղծությունը ոչինչ չէ, քան պարզապես ինֆորմացիա: Այն ներքին աշխարհի   սահմանադրությունն է: Եթե արտասանես այն   մեծ հանդիսավորությամբ կամ   ցաքուցրիվ   անես` քո ազնիվ մղումներից ելնելով, ապա կհամարվես ոչ ավելի, քան մի   քաղաքագետ, ում արհամարհում ես: Դու կհամարվես դրոշակ թափահարող մեկը, կամ էժանագին հայրենասեր մի խեղկատակ: Մտածի՛ր, որ բառերը գիտություն են, այլ ոչ թե արվեստ: Կարծի՛ր, թե ելույթ   ես ունենում Ազգային Աշխարհագրական ընկերության   Հետազոտողների Ակումբի գիտնականների առջև: Այս մարդիկ գիտեն լեռնագնացության   բոլոր վտանգները, և քեզ   կհարգեն` ընդունելով բառերը որպես   ճշմարտություն: Իսկ   եթե փորձես զարմացնել նրանց քո «արվեստով», վիրավորած կլինես նրանց հյուրասիրությունը: Խոսի՛ր նրանց հետ լեռնային բարձրություններից և դրանք հաղթահարելու համար անհրաժեշտ սարքավորումներից և ունակություններից: Մանրամասնորեն նկարագրի՛ր արտաքին նրբություններն   ու այն   ժամանակը, որ   ծախսել ես: Մի՛ աշխատիր լսարանի հետ գովասանքի ծափահարությունների   համար:   Դու պետք   է արժանի   լինես ըստ նրանց   կարծիքի, այլ ոչ թե   քո: Հաջողությունդ   թո՛ղ մնա վիճակագրության մեջ, այլ ոչ թե հուզված ձայնիդ կամ ձեռքերիդ անորոշ շարժումներում: Այն ուղղակի կլինի   քո   զեկույցում և   քո   անվրդով   ներկայությունը:   Խուսափի՛ր իրարանցումներից: Մի՛ վախեցիր թույլ երևալ և մի՛ ամաչիր   հոգնածությունիցդ: Հոգնած ժամանակ լավ   տեսք   ունես: Դու նման ես մեկին, ով   պատրաստ է գնալ մինչև   վերջ: Իսկ հիմա արի՛ իմ գիրկը: Դու գեղեցկության իմ պատկերացումն   ես:

                                                            Անգլերենից թարգմանեց ԱՆԻ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Ստեղծագործություններ