Սերգեյ Պագին

արտասահմանյան
pagyn_sergey

   Ծնվել է 1969 թվականի մարտի 30-ին մոլդովական Եդինցի քաղաքում: Ավարտել է Բելսկու մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: Շրջանային «Նորդ-ինֆո» պարբերականի գլխավոր խմբագիրն է: Ն. Ս. Գումիլյովի անվան ամենամյա «Մոլորված տրամվայը» պոետական մրցույթի դափնեկիր է (2010 թ.): Մոլդովայի ռուս բանաստեղծների ընկերության անդամ է:

   Բանաստեղծական երեք ժողովածուների հեղինակ է՝ «Ձեռքբերումներ» (2002թ.), «Զբոսանք նոյեմբերին» (2005թ.), «Ծղրիդը ռադիոյի մեջ» (2008թ.): Նրա արձակ և չափածո ստեղծագործությունները տպագվել են Ռուսաստանի և այլ երկրների գրական հանդեսներում:

     Ապրում է Մոլդովայում՝ Եդինցիում: