Պետեր Հանդկե

արտասահմանյան
handke2_726

    Արձակագիր, բանաստեղծ, էսսեիստ, դրամատուրգ Պետեր Հանդկեն ծնվել է 1942 թ. Ավստրիայի Գրիֆեն քաղաքում:  

    Մանկությունը անցել է Բեռլինում: 1961թ. սկսել է ուսումասիրել իրավագիտություն: Այնուհետև սկսել է մասնակցել տարբեր գրական խմբակների, ներկայացրել իր դրամաները:

    1965թ. թողել է համալսարանը` նվիրելով իրեն միայն գրականությանը:

    Իր առաջին դրաման` «Հասարակության մեղադրանքը», Հանդկեն գրել է 1966 թ., որտեղ չորս դերասաններ քննարկում են թատրոնի էությունը, հետո դատապարտում հանդիսատեսին: 

    Նա նաև գրում է պատմվածքներ, էսսեներ, ռադիոդրամաներ, ինքնակենսագրական ստեղծագործություններ:  Հանդկեի արձակ ստեղծագործությունները ծայրահեղ առարկայական են: 

    1986թ. Հանդկեն իր ընկերոջ` կինոռեժիսոր Վիմ Վենդերսի հետ սկսել է աշխատել «Ցանկության թևեր» (Wings of Desire) գեղարվեստական ֆիլմի վրա: «Երգ մանկության» բանաստեղծությունը օգտագործված է այս հայտնի ֆիլմի մեջ: