Մանե Գրիգորյան

հայ
Mane Grigoryan
    Մանե Գրիգորյանը ծնվել է 1989թ. փետրվարի 11-ին Երևանում: 2006թ. ավարտել է Ռուբեն Միրոյանի անվան  համար 77 դպրոցը: Նույն թվականին ընդունվել է ԵՊՄՀ մշակույթի ֆակուլտետի հեռուստալրագրության բաժին: 2003 թվականից «Արևածաղիկ» ամսաթերթի թղթակից է, 2004 թվականից`  ՀԳՄ «Ցոլքեր» կենտրոնի սան: Տպագրվել է «Բառ և հույս», «Խոսք և խոստում» անթոլոգիաներում, «Ցոլքեր», «Միհր» հանդեսներում, «Գրական թերթում» և «Գրեթերթում»:  Արժանացել է Սոնա Վանի առաջադրած «Դոն Կիխոտը և ժամանակը» մրցանակաբաշխության երկրորդ և «Փոքրիկ իշխան-2009»` առաջին մրցանակներին: 2007թ. հրատարակվել  է Մ. Գրիգորյանի «Սխալված աղավնիներ» բանաստեղծությունների ժողովածուն, որի համար արժանացել է Հայաստանի գրողների միության և «Գ. Դարբինյան» հիմնադրամի կողմից համատեղ սահմանված լոսանջելեսաբնակ արձակագիր, բանաստեղծ, տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսոր Գրիշա Դարբինյանի անվան «Տարվա լավագույն առաջին գիրք» մրցանակին: 2008թ. արժանացել է Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից շնորհակալագրի` որպես գրականության բնագավառի մրցույթի եզրափակիչ փուլի մասնակից: Երիտասարդ ստեղծագործողների գրական միջբուհական մրցույթում արժանացել է առաջին մրցանակի: 2009-ից ՀԳՄ անդամ է: