Հովհաննես Գրիգորյան

հայ
Hovhannes-Grigoryan
   Հովհաննես Գրիգորյանը ծնվել է 1945թ. Գյումրիում: Գրել և տպագրվել սկսել է դեռևս դպրոցական տարիներից:
   Բանաստեղծությունների առաջին` «Երգեր առանց երաժշտության» ժողովածուն հրատարակվել է 1975թ.: Բանաստեղծական ժողովածուներն են` «Երգեր առանց երաժշտության» (1975), «Բոլորովին ուրիշ աշուն» (1979), «Անձրև մի տխուր աիթով»(1982), «Դանդաղ ժամեր» (1986), «Հրեշտակներ մանկության երկնքից»(1992), «Երկու ջրհեղեղի արանքում» (1996), «Կես ժամանակ» (2002), «Գիշերահավասար»(2006), «Երբեք չմեռնես» (2010):
   2004-ին լույս տեսավ նրա արձակ առաջին`«Մաեստրո» գիրքը, իսկ 2008-ին` էսսեների և հոդվածների «Բաց դռների օր Մհերի քարայրում» ժողովածուն: Իսպաներենից թարգմանել է Կ. Ֆուենտեսի «Արտեմիո Կրուսի Մահը»(1979թ.), Խ.Կորտասարի «Վիճակախաղ» (1983թ.) վեպերը, Խ. Օրտեգա-Ի-Գասեթի «Մշակույթի փիլիսոփայություն» (1999թ.) էսսեների ժողովածուն, Ֆ. Դե Ռոխասի «Սելեստինա» (2007 թ.) դրաման:
  Հովհաննես Գրիգորյանի բանաստեղծությունները թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով: Առանձին գրքերով թարգմանաբար լույս են տեսել Ռուսաստանում` «Չուղարկված նամակներ» (1985թ.), Ֆրանսիայում`«Constitution» (2007թ.), Իրանում`«Բոլորովին ուրիշ աշուն» 2009թ.:
   Հովհաննես Գրիգորյանը մի շարք գրական մրցանակների դափնեկիր է: 1998թ. պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով: 2011թ. Հովհաննես Գրիգորյանն արժանացավ ՀՀ պետական մրցանակի գրականության և հրապարակախոսության ոլորտում իր «Երբեք չմեռնես, ահա թե ինչ կասեմ քեզ» գրքի համար: