Հանս Մագնուս Էնցեսբերգեր

արտասահմանյան
enzensb
    Բանաստեղծ Հանս Մագնուս Էնցեսբերգերը ծնվել է 1929 թվականին Բավարիայի Կաուֆբյոյրեն քաղաքում, մանկությունը անցկացրել է Նյուրնբերգում, փոխել է բազմաթիվ մասնագիտություններ: 1949-54 թվականներին սովորել է Էրլանգենի, Ֆրեյբուրգի, Համբուգի և Սորբոնի համալսարաններում, պաշտպանել է դիսերտացիա Բրենտանոյի պոետիկայի շուրջ և ստացել փիլիսոփայության դոկտորի կոչում, ղեկավարել է ուսանողական թատրոններ, աշխատել է ռադիոյում: 1956-57 թվականներին հրատարակել է առաջին ստեղծագործությունները, եղել է գրական «47- խմբի» անդամ: 1965-75 թվականներին եղել է «Kursbuch» ամսագրի խմբագիր: 1985-ից դարձել է մեծ հեղինակություն վայելող «Ուրիշ գրադարան» (Die Andere Bibliothek) գրքերի մատենաշարի խմբագիրը: Բազմաթիվ մրցանակների դափնեկիր  է: Ապրում է Մյունխենում: