Գուրգեն Խանջյան

հայ
Gurgen Khanjyan
   Ծնվել է 1950թ. հունվարի 25-ին Երևանում: Հեղինակ է ավելի քան տասը գրքի, բազմաթիվ պիեսների և սցենարների:
 Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, վրացերեն, ռումիներեն: ՀՀ պետական (1999), ՀԳՄ` արձակի և թատերգության համար, «Նարցիս» գրական ամսագրի, Թեքեյան մրցանակների դափնեկիր է:
   Պիեսները բեմադրվել են Երևանի Դրամատիկական և Կոմեդիայի թատրոններում, Թբիլիսիի, Վանաձորի, Ստեփանակերտի, Լոս Անջելեսի, Հալեպի թատրոններում, հեռուստատեսությամբ, ռադիոյով: Նրա սցենարներով նկարահանվել են ֆիլմեր և հեռուստատեսային մանրապատումներ:
   2006-ից ՀԳՄ «Գրեթերթ» պարբերականի խմբագիրն է: 
 Գրքերը՝ «Շարժասանդուղք» (ժողովածու, Նաիրի, 1994), «Հիվանդանոց» (վեպ, «Ազգ» օրաթերթի հրատ., 1994), «Ստվերներ խամաճիկների փողոցում» (ժողովածու, Նոր Դար, 1998),«Սպանել փրկչին» (ժողովածու), «Ճամփեզրի թատրոն» (պիես, Վան Արյան, 2002),«Դատավարություն» (պիես, Թեհրան, 2003 (պարսկերեն), «Մարդկանց տուն ուղարկիր» (ժողովածու, ՀԳՄ, 2004), «Լուր չկա» (վեպ, ՀԳՄ, 2006), «Թատրոն 301» (պիեսների ժողովածու, ՀԳՄ, 2008, «Նամակներ ընթացքից» (պատմվածքներ, էսսեներ, կոլաժներ, 2009), «Ենոքի աչքը» (վեպ, Անտարես, 2012):