Ֆեդերիկո Գարսիա Լորկա

արտասահմանյան
Federico-Garcia-Lorca
    Ֆեդերիկո Գարսիա Լորկան ծնվել է 1898 թվականի հունիսի 5-ին Իսպանիայի Ֆուենտե-Վակերոս փոքրիկ քաղաքում: Դպրոցում բավականին վատ է սովորել: 1909-ին ընտանիքը տեղափոխվել է Գրանադա: 1914-ին Գրանադայի համալսարանուս սկսել է սովորեն իրավունք, փիլիսոփայություն, գրականություն: Նա շատ է ճանապարհորդում երկրում: 1918-ին լույս է տեսնում Լորկայի առաջին բանաստեղծությունների ժողովածուն` «Impresiones y paisajes» («Տպավորություններ և բնանկարներ»): 1919-ին նա գալիս է Մադրիդ: Մայրաքաղաքի համալսարանում նա ծանոթանում է Սալվադոր Դալիի և Լուիս Բունյուելի հետ, ինչպե նաև «Էսլավա» թատրոնի տնօրեն Գրեգորիո Մարտինես Սյերայի հետ: Վերջինիս խնդրանքով Գարսիա Լորկան գրում է իր առաջին պիեսը` El maleficio de la mariposa («Թիթեռի կախարդանքը») և իրականացնում է նրա բեմադրությունը: Մինչև 1928-ը  նա սովորել է մադրիդյան համալսարանում:
    Վերջին տարիներին Լորկան դառնում է նշանավոր անձ նկարիչ-ավանգարդիստների շրջանում: Լույս են տեսնում նրա նոր բանաստեղծական ժողովածուները` ներառյալ « Romancero Gitano»-ն («Գնչուական ռոմանսերո», 1928): Այս բանստեղծություններում, բանաստեղծի խոսքերով ասած, նա «ցանկացել է միաձուլել գնչուական միֆոլոգիան իր ժամանակի առօրեականի հետ»:
    Մեկ տարի հետո Գարսիա Լորկան մեկնում է Նյու Յորք, որի արդյունքում շուտով հայտնվում են նոր ստեղծագործություններ` «Poeta en Nueva York» («Բանաստեղծը Նյու Յորքում», 1931), «El public» («Հասարակություն», 1937, 1936) и «Երբ կանցնի հինգ տարի» (1931) պիեսները:
    Բանաստեղծի վերադարձը Իսպանիա համընկավ Պրիմո դե Ռիվերայի հասարակարգի կործանման հետ: 1931-ին Գարսիա Լորկային նշանակում են «La Barraca» ուսանողական թատրոնի տնօրեն: Թատրոնում աշխատելու ընթացքում նա ստեղծում է իր ամենահայտնի պիեսները` «Արյունոտ հարսանիք», «Յերմա» և Բերնարդա Ալբայի տունը»:
    Քաղացիական պատերազմից առաջ Գարսիա Լորկան մեկնում է Գրանադա, թեպետ ակնհայտ էր, որ այնտեղ նրան լուրջ վտանգ է սպառնում, Իսպանիայի հարավում աջերի դիրքերն ավելի ուժեղ էին: 1936 թվականի օգոստոսի 18-ին ֆանկիստները ձերբակալում են Գարսիա Լորկային և հաջորդ օրը սպանում նրան սարերում` որպես հանրապետական: Դրանիս հետո` մինչև Ֆրանկոյի մահը, Գարսիա Լորկայի գրքերը արգելված էին Իսպանիայում:
    Կա նաև տեսակեետ, որ բանաստեղծը չի սպանվել, այլ անհայտ կորել է:
    Ֆեդերիկո Գարսիա Լորկայի բանաստեղծությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով: Նա 20-րդ դարի իսպանական մշակույթի ամենավառ ու նշանանավոր գործիչներից է: