Դանիել Քելման

արտասահմանյան
Kehlmann
    Դանիել Քելմանը միաժամանակ ավստրիացի և գերմանացի գրող է: Ծնվել է 1975 թվականին Գերմանիայի Մյունխեն քաղաքում: Հայրը ավստրիացի է, հեռուստատեսային ռեժիսոր, պապը՝ գրող, էքսպրեսիոնիստ: Վեց տարեկանում նա տեղափոխվել է հոր ծննդավայրը: Ավարտել է Վիեննայի համալսարանը, պաշտպանել ատենախոսություն: Մայնցի գիտությունների և գրականության ակադեմիայի անդամ է, պոետիկայի վերաբերյալ դասախոսություններ է կարդում Գերմանիայի համալսարաններում: Ապրում է Բեռլինում և Վիենայում: Հեղինակ է մի շարք վեպերի, պատմվածքների, էսսեների: Նրա «Die Vermessung der Welt» («Աշխարհի չափումը», 2005) եղել է բեսթսելլեր: Գրականության ոլորտում արժանացել է մի շարք մրցանակների: