Ղեյսար Ամինփուր

Foreign
    Ղեյսար Ամինփուրը ծնվել է 1959թ. ապրիլի 22-ին Իրանի ԴեզՖուլ քաղաքում: Նա ապրել է ընդամենը 48 տարի, սակայն պոեզիայի և ընդհանրապես գրականության բնագավառում ստեղծել է արժեքավոր երկեր՝ հարուստ ժառանգություն թողնելով հետագա սերունդներին:  Երջանկահիշատակ Ղեյսար Ամինփուրը իր ստեղծագործ ական ձիրքի շնորհիվ դասվում է պարսից գրականության այնպիսի մեծությունների շարքին, ինչպիսիք են Ֆիրդուսին, Հաֆեզը, Խայամը: Նա քաջ գիտակցում էր իսլամական հեղափոխության մշակութային առաքելությունը և այդ պատճառով էլ համարվում է իսլամական հեղափոխական հարուստ գրականության կարևորագույն ներկայացուցիչներից մեկը` հավերժանալով «Իսլամական հեղափոխության պոետ» անվամբ: Հարկ է նշել, որ Ղեյսար Ամինփուրը կարևոր դեր է խաղացել նաև իրանական մանկապատանեկան գրական արձակի ասպարեզում: Նա արժանացել է մի շարք կարևոր մրցանակների և պատվոգրերի, այդ թվում` 1989 թվականին նրա «Այգաբացի շունչը» բանաստեղծությունների ժողով ածուն արժանացել է «Նիմա Յուշիջ» գրական մշցանակին: Նա 1988 թվականից եղել է «Սուրուշ» մանկապատանեկան հանդեսի գլխավոր խմբագիրը: ԻԻՀ պարսից լեզվի և գրականության ակադեմիայի մշտական անդամ էր: Ամինփուրը դասավանդել է Թեհրանի պետական և «Ալզահրա» համալսարաններում: Նրա բազմաթիվ ստեղծագործություններ զետեղված են պարսկերեն լեզվի և գրականության դպրոցական դասագրքերում: Ղեյսար Ամինփուրը մահկանացուն կնքել է 2007թ. հոկտեմբեր 30-ին: 

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: