Ալի Աշրաֆ Դերվիշյան

Foreign
ALI ashraf dervishyan    Ալի Աշրաֆ Դերվիշյանը ծնվել է 1942թ. Իրանի` Իրաքին սահմանակից Քերմանշահ քաղաքում:
   Մանկավարժական կրթություն ստանալուց հետո դասավանդել է Գիլանի և Շահաբադի գյուղական դպրոցներում: Այդ տարիները մեծ հետք են թողել նրա ստեղծագործական կյանքում: Չքավոր, սովի դեմ պայքարող, հալածված այդ գյուղացիներից շատերը դարձել են նրա պատմվածքների հերոսների նախատիպեր:
   Հետագայում Դերվիշյանը տեղափոխվել է Թեհրան, ուսումը շարունակել Թեհրանի համալսարանի գրականության ֆակուլտետում: Հեղափոխությունից առաջ մի քանի անգամ բանտարկվել է քաղաքական գործունեության պատճառով: Իր առաջին պատմվածքը հենց բանտում է գրել:
   Նա մի քանի պատմվածքների ժողովածուների, վեպերի հեղինակ է: Նրա գրքերը վերահրատարակվել են մի քանի անգամ և շարունակում են հրատարակվել ու վերահրատարակվել:

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: