Սաքո Արյան

Armenian

    Ծնվել է 1972 թվականին՝ Լիբանանում: Սովորել է Լիբանանի «Քառասուն մանուկ» և Խանամիրյան Ազգային վարժարաններում, այնուհետեւ հետեւել է հայագիտության դասընթացների: 1997-ին տպագրել է բանաստեղծությունների առաջին գրքույկը՝ «Տարտամ տողեր» խորագրով, իսկ 2000-ին երկրորդ գիրքը ՝ «Կանայի հարսանիքը»: Աշխատել է Կիպրոսի Մելքոնյան վարժարանում, իրբեւ հայ գրականության ուսուցիչ:

    Տպագրվել է «Գարուն», «Նոր դար», «Նարցիս», «Գրական թերթ», «Բագին», «Հորիզոն», «Ազդակ», «Արծիվ», «Զարթոնք» և այլ  հայրենի եւ սփյուռքյան տասնյակ թերթերում և ամսագրերում:

    Սաքո Արյանի բանաստեղծական հիմնական նյութերը հայրենիքը կորցրած բանաստեղծի որոնումներն են օտար ափերի մեջ, Սփյուռքի նահանջը,  միաժամանակ արաբական, մանավանդ պաղեստինյան պայքարը, որ նա իր բանաստեղծություններում ցույց է տվել իրբև համամարդկային ցավ: Պատրաստում է բանաստեղծությունների երրորդ գիրքը, որում երևում է  աշխարհի վերջին տարիների զարգացմանը դեմ հանդիման կանգնած ստեղծագործ մարդը՝ իր մերկ ներաշխարհով:

    Կատարում է թարգմանություններ՝ անգլերենից եւ արաբերենից:  Ամուսնացած է, ունի երկու որդի՝ Վահագն և Ակսել:

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: