Կուրտ Վոննեգուտ

Գրելու ութ կանոնները ըստ Կուրտ Վոննեգուտի

stock-photo-old-book-quill-and-bottle-of-black-ink-on-old-wooden-chair-version-12109999nn
1. Քեզ բացարձակ անծանոթ մեկի ժամանակը օգտագործի՛ր այնպես, որ նա չմտածի` ժամանակն անիմաստ է վատնվել:
2. Ընթերցողին տո՛ւր ամենաքիչը մի հերոս, ում հետ նա կարող է կապվել:
3. Ամեն մի հերոս պետք է ինչ-որ բան ուզի, անգամ եթե դա լինի միայն մի բաժակ ջուր:
4. Յուրաքանչյուր նախադասություն պետք է անի այս երկուսից մեկը` կա՛մ բացահայտի կերպարին, կա՛մ զարգացնի գործողությունը:
5. Սկսի՛ր ավարտին հնարավորինս մոտ: 
6. Եղի՛ր սադիստ: Նշանակություն չունի, թե որքան քաղցր և անմեղ են քո գլխավոր հերոսները, թող նրանց հետ սարսափելի բաներ պատահեն. որպեսզի ընթերցողը կարողանա տեսնել, թե ինչից են նրանք պատրաստված:
7. Գրի՛ր ընդամենը մի մարդու դուր գալու համար: Եթե բացես պատուհանը և սեր տաս աշխարհին, ապա քո պատմությունը, այսպես ասած, թոքերի բորբոքում կստանա:
8. Ընթերցողներին ինֆորմացիա տուր որքան հնարավոր է շատ և որքան հնարավոր է շուտ: Գրողի ծոցն ուղարկիր անորոշությունը: Ընթերցողները պետք է ամբողջական պատկերացում ունենան այն մասին, թե ինչ է տեղի ունենում, որտեղ և երբ, որ ինքնուրույն կարողանան ավարտել պատմությունը, մինչ ուտիճները կուտեն վերջին մի քանի էջը:
                                                                             Անգլերենից թարգմանեց Անի Հակոբյանը

Ստեղծագործություններ