Ռուբեն Գինեյ

հայ
ruben giney
   Ռուբեն Գինեյը (Գասպարյան) ծնվել է Երևանում, այժմ բնակվում է Շանհայում: Սկսել է կինո  նկարել 5 տարեկանից: Նրա առաջին 8 մմ-անոց ֆիլմը ներկայացվել է Մոսկվայի մանկական կինոփառատոնում: Մինչև միջնակարգ դպրոցն ավարտելը  սկսել է հաճախել Երևանի թատրոնի և կինոյի  պետական ինստիտուտ:
   2002թ.-ին ընդունվել է  Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտ (ՎԳԻԿ): Եղել է այնպիսի ռուս ռեժիսորների կրտսեր օգնականը, ինչպիսիք են  Նիկիտա Միխալկովը և Իգոր Մասլեննիկովը:
   2005թ.-ին տեղափոխվել է  Չինաստան, որտեղ աշխատանքի է անցել   «Kuiyou Production House» միջազգային գովազդային ընկերությունում` որպես գեղարվեստական ղեկավար: Այս շրջանում նկարահանել է ավելի քան 15 գովազդային հոլովակ  այնպիսի  միջազգային ընկերությունների համար, ինչպիսիք են  «Պանասոնիկը», «Ասահին», «Մաքդոնալդսը», «Շիսեյդոն», «Հոնդան», «Տոշիբան»: 2010-ից մասնակցել է մի շարք չինական հեռուստասերիալների և խաղարկային ֆիլմերի ստեղծմանը: «National Geographic»  հանդեսի հետ համագործակցող անկախ լուսանկարիչ է, մի շարք գիտական հոդվածների հեղինակ:
   Նկարահանել է «Սև խավիար» (1999թ.), «Ստորին խորություններ» (2003թ., կ/մ), «Էռնան Դու Ստրուբերգ» (2005թ.,կ/մ),  «Համազգայինի մշակութային ֆորումը» (2008թ., վավ. ), «Աշխարհի քաղաքները. Շանհայ» (2008թ., վավ.), «Անդին. հայոց ճանապարհորդության տարեգրություն» ֆիլմերը (2014թ., վավ.) ֆիլմերը:

Ստեղծագործություններ