Бесплатные шаблоны Joomla

Երաժշտություն

Հայ և արտասահմանյան ժամանակակից երաժշտություն

Արման Ղուշչյան

Armenian

Կոմպոզիտոր

Ծնվել է 1981թ Երևանում։

Ա. Ղուշչյանը մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է, այդ թվում՝ Դ Շոստակովիչի անվան մրցույթ (Մոսկվա, 2006), Pre-Art 3-րդ միջազգային մրցույթի Երկրորդ մրցանակ (Ցյուրիխ, 2007): Շվեյցարիայի Ֆեդերալ և DAAD կրթաթոշակների հաղթող է: 2010-ից 2011թ. մեկամյա արտիստիկ րեզիդենցիա Րիխարդ Վագների մշակութային տանը (Richard-Wagner-Stätten) Դրեզդենի մերձակայքում:

Կարդալ: Արման Ղուշչյան

Քրիստոֆ Բերտրան

Foreign

Կոմպոզիտոր

Ծնվել է 1981թ. Ֆրանսիայում:

Մի շարք հեղինակավոր մրցույթների դափնեկիր է, այդ թվում՝ Earplay մրցանակ (2002), SACEM Hervé Dugardin (2007), André Caplet մրցանակ (2007) և այլն։

Մահացել է 2010թ.:

Կարդալ: Քրիստոֆ Բերտրան

Քաջիկ Գրիգորյան

Armenian

Կոմպոզիտոր

Ծնվել է 1988 թվականին Երևանում:

2010թ.-ին Քաջիկ Գրիգորյանի, Գևորգ Բադալյանի,Անդրանիկ Ֆատալովի, Շուշան Հյուսնունցի, Արմեն Մանասյանի և Արսեն Բաբաջանյանի կողմից հիմնադրվել է մինչ օրս գոծող «Հայ երիտասարդ կոմպոզիտորների և կատարողների միավորումը»:

Կարդալ: Քաջիկ Գրիգորյան

Արսեն Բաբաջանյան

Armenian

Կոմպոզիտոր

Ծնվել է 1986թ. Երևանում:

2012թ-ից կատարելագործվում է Մյունխենի Երաժշտության և Թատրոնի բարձրագույն դպրոցում` պրոֆեսոր Յան Մյուլեր-Վիլանդի դասարանում:

Արսեն Բաբաջանյանը հեղինակ է մի շարք վոկալ-կամերային, կամերային և սիմֆոնիկ ստեղծագործությունների:

Կարդալ: Արսեն Բաբաջանյան

Աննա Թորվալդսդոթթիր

Foreign

Կոմպոզիտոր

Ծնվել է 1977 թ. Իսլանդիայում։

Արժանացել է մի շարք հեղինակավոր մրցանակների, որոնց թվում՝ Nordic Council Music (2012), Icelandic Music Awards (2011, 2012), International Music Prize for Excellence in Composition մրցանակներին (2011):

Կարդալ: Աննա Թորվալդսդոթթիր

Անդրանիկ Ֆատալով

Armenian

Կոմպոզիտոր

Ծնվել է 1988 թվականին Երևանում:

Մասնակցել է տարբեր մրցույթների և փառատոնների՝ արժանանալով մրցանակների:

Նրա ստեղծացործությունները հնչել են Հայաստանում և Եվրոպայում:

Կարդալ: Անդրանիկ Ֆատալով

Ժիրայր Շահրիմանյան

Armenian

Կոմպոզիտոր

Ծնվել է 1988թ. փետրվարի 5-ին Երևանում:

Հեղինակ է բազմաթիվ սիմֆոնիկ, կամերային, խմբերգային և վոկալ ստեղծագործությունների որոնք պարբերաբար հնչում են ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում, Բելգիայում,

Հոլանդիայում, Գերմանիայում, Իտալիայում, Խորվաթիայում, Ռուսաստանում, Իրանում և Հայաստանում:

Կարդալ: Ժիրայր Շահրիմանյան

Հեղինե Սարգսյան

Armenian

Կոմպոզիտոր

Ծնվել է 1988թ.:

2012թ. ապրիլին «Երեք երգ Ե. Չարենցի խոսքերով» վոկալ շարքը «Վերածնունդ միջազգային երիտասարդ կոմպոզիտորների I մրցույթում արժանացել է I կարգի դիպլոմի:

Կարդալ: Հեղինե Սարգսյան