Հովիկ Սարդարյան

հայ
hovik Sardaryan 1

   Հովիկ Սարդարյանը ծնվել է 1993թ. հուլիսի 16-ին: 2001-ին ընդունվել է ԼՂՀ Հադրութի շրջանի երաժշտական դպրոց` դաշնամուրի և վոկալ բաժին: 2004-ից սովորել է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանին կից վարժարանի թավջութակի բաժնում: 2004-2007թթ. երգել է «Արցախի ձայներ» նախագծում: Հյուրախաղերով եղել է  ԱՄՆ-ում և Ռուսաստանում: 2008-2010թթ. նվագել է Արցախի պետական կամերային նվագախմբում որպես թավջութակահար: 2010թ. ընդունվել է Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիա` կոմպոզիցիայի բաժին, Աշոտ Զոհրաբյանի ստեղծագործական դասարան: 2011թ. Թբիլիսիում մասնակցել է շվեյցարացի կոմպոզիտոր Շտեֆան Վիրտի վարպետության դասերին: «Վերածնունդ» միջազգային մրցույթի դափնեկիր է (2012): 2012-ին Իտալիայի Քսենիա ասոցացիայի կողմից ճանաչվել է Արևելք-Արևմուտք (East Westփառատոնի հաղթող: