Հեղինե Սարգսյան

հայ
Heghine Sargsian

    Հեղինե Սարգսյանը ծնվել է 1988թ.: 2006թ. ավարտել է Երևանի Պ. Ի. Չայկովսկու  անվան միջնակարգ երաժշտական դպրոցը, որտեղ սովորել է լարային բաժնում` ջութակ, ալտ: Սույն թվականին ընդունվել է ԵՊԿ, որտեղ սովորել է կոմպոզիցիայի դասարանում` Աշոտ Զոհրաբյանի ղեկավարությամբ:

    Ստեղծագործել  սկսել  է մանուկ հասակից: Երբ դեռ տասը տարեկան էր գրում էր երգեր, փոքրիկ պիեսներ տարբեր գործիքների համար: Ստեղծագործում  է  կամերային  անսամբլային,  խմբերգային,  սիմֆոնիկ ժանրերում:

    2012թ. ապրիլին «Երեք երգ Ե. Չարենցի  խոսքերով» վոկալ շարքը  «Վերածնունդ միջազգային երիտասարդ  կոմպոզիտորների I մրցույթում  արժանացել  է  I  կարգի  դիպլոմի:

    2012թ. հոկտեմեբրին Հանրապետական կամերային անսամբլի մրցույթում  «Quintet» (գրված փողային կվինտերի համար)  ստեղծագործությունն  արժանացել է  խրախուսական  մրցանակի:

    2012թ. մասնակցել է նաև ԱՄՆ-ում «ALEA» III միջազգային կոմպոզիտորների մրցույթին:

    Նրա ստեղծագործությունները կատարվել են  Հայաստանում, Եվրոպայում, ԱՄՆ-ում: