Քրիստոֆ Բերտրան

արտասահմանյան
bertrand1
    Քրիստոֆ Բերտրանը ծնվել է 1981թ. Ֆրանսիայում։ 
 2000թ. ավարտել է Ստրասբուրգի Կոնսերվատորիան՝ Իվան Ֆեդելեյի դասարանը։ Կատարելագործվել է Միքայել Ժարրելի, Վոլֆգանգ Րիմի, Պասկալ Դյուսապենի և Մարկ Անդրեյի ղեկավարությամբ։ 2000-2001թթ. մասնակցել է էլեկտրո-ակուստիկ երաժշտության դասնթացների հանրահայտ կոմպոզիտորներ Տրիստան Մյուրայի, Բրայան Ֆերնիհոույի, Ֆիլիպ Հուրելի և Ջոնաթան Հարվիի ղեկավարությամբ։
  Մի շարք հեղինակավոր մրցույթների դափնեկիր է, այդ թվում՝ Earplay մրցանակ (2002), SACEM Hervé Dugardin (2007), André Caplet մրցանակ (2007) և այլն։
   Բերտրանի ստեղծագործությունները հնչում են Intercontemporain անսամբլի, Arditti քառյակի, Լյուցեռնի Փառատոնային Նվագախմբի, Ֆրանսիայի Ռադիոյի և Հեռուստատեսության Սիմֆոնիկ Նվագախմբի, Ստրասբուրգի Ֆիլհարմոնիայի, Avanti անսամբլի և այլ հեղինակավոր մենակարների մեկնաբանությամբ։ Համագործակցել է աշխարհահռչակ դիրիժորներ Պիեռ Բուլեզի, Ջոնաթան Նոթի և Պասկալ Ռոֆեյի հետ։
    2010թ. սեպտեմբերի 17-ին կոմպոզիտորի ինքնասպանության լուրը ցնցեց ողջ երաժշտական աշխարհը...