Աշոտ Զոհրաբյան

հայ

zohrabyan3    Աշոտ Զոհրաբյանը ծնվել է 1945 թվականի հունվարի 29-ին Երևանում: Հիմնական կրթությունը ստացել է Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայում 1967-1972թթ.` սովորելով Գրիգորի Եղիազարյանի ստեղծագործական դասարանում: Այնուհետև դասավանդել է կոնսերվատորիայում` նախ որպես գործիքների և երաժշտության տեսության դասախոս, ապա կոմպոզիցիայի պրոֆեսոր: Նրա երաժշտությունը կատարվել է աշխարհի տարբեր երկրներում` Ռուսաստանում, Ադրբեջանում, Ուկրաինայում, Բելոռուսում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեցարիայում, Թուրքիայում, ԱՄՆ-ում:

 
Աշոտ Զոհրաբյանի ստեղծագործությունները կարող եք լսել այստեղ: