Արթուր Ավանեսով

հայ
35959_10150243657230294_1521412_n
    Ծնվել է 1980 թվականին Մոսկվայում: 1997-2002թթ. սովորել է Երևանի պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի և դաշնամուրի բաժիններում` Ստեփան Ռոստոմյանի և Ելենա Աբաջյանի ղեկավարությամբ: Գերազանցության երկու դիպլոմով ավարտելով կոնսերվատորիան` ընդունվել է ասպիրանտուրա` կոմպոզիցիա և երաժշտագիտություն մասնագիտություններով: Միառժամանակ վարպետության դասեր էր ստանում արտասահմանում` մասնագիտանալով ժամանակակից դաշնամուրային երաժշտության կատարման մեջ` մասնավորապես որպես Lucerne Festival Academy-ի անդամ (Շվեյցարիա, 2003-2005), ինչպես նաև Ֆրայբուրգում (Գերմանիա), Ensemble Recherche- ի ղեկավարությամբ (2007): 2005-ին ստացել է արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան` XX դարի երաժշտության մեջ ձեն բուդդիզմի փիլիսոփայությանը նվիրված ատենախոսության համար: Ներկայումս դասավանդում է Երևանի Կոմիտասի անվ. պետկոնսերվատորիայում, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտաշխատող է:
    Բազմիցս հանդես գալով որպես ժամանակակից երաժշտության կատարող` նա շվեյցարական Laboratorium միջազգային անսամբլի, ինչպես նաև հայ-վրացական Convergence նոր երաժշտության անսամբլի հիմնադիր անդամներից է: Համագործակցել և ելույթ է ունեցել այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Պիեռ Բուլեզը, Ռոհան դը Սարամը, Քիմ Քաշքաշյանը, Անյա Լեխները, Թոնի Արնոլդը, Տիգրան Մանսուրյանը, Մովսես Պողոսյանը, Seattle Chamber Players խումբը և շատ ուրիշներ: 
    Նրա ստեղծագործությունները կատարվել են բազմաթիվ երկրներում անցկացված միջազգային փառատոներում և այլ համերգներում, այդ թվում` Շվեյցարիայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Ավստրիայում, Նիդեռնանդներում, Իտալիայում, Կանադայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Վրաստանում, Կիպրոսում, Լիբանանում, Իրանում և այլուր:
  Արթուր Ավանեսովի ստեղծագործությունները կարող եք ունկնդրել նաև այստեղ: