Կոմպոզիտորներ

Շուշան Սարգսյան

հայ
shushan sargsyan

Կոմպոզիտոր, երաժշտագետ

2012-ին ստացել է Մեծ մրցանակ «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնում «Մտորումներ» կամերային-վոկալ ստեղծագործության համար: 2012-ին կոմպոզիտորների հանրապետական մրցույթում արժանացել է 3-րդ մրցանակի «Արևելք և Արևմուտք» կամերային գործիքային ստեծագործության համար:

Կարդալ: Շուշան Սարգսյան

Միշել Պետրոսյան

հայ
կոմպոզիտոր

Կարդալ: Միշել Պետրոսյան

Ռուբեն Աբրահամյան

հայ
Ruben Abrahamyan

Կոմպոզիտոր

Ծնվել է 1981թ. հուլիսի 2-ին Երևան քաղաքում:

Ռուբեն Կարենի Աբրահամյանը առաջին հայ կոմպոզիտորներից է, որը ստեղծագործում է էլեկտրաակուստիկ երաժշտության բնագավառում:

Կարդալ: Ռուբեն Աբրահամյան

Արթուր Աքշելյան

հայ
akshelyan

Կոմպոզիտոր

Ծնվել է 1984 թ. Երևանում:

Մի շարք հեղինակավոր մրցույթների դափնեկիր է, որոնց թվում են Ժնևի Մրցույթի գլխավոր մրցանակ (2012) Kiefer-Hablitzel մրցանակ (2012) Գաուդեամուս միջազգային մրցույթի պատվավոր դիպլոմ (Հոլանդիա, 2010), Յուրգենսոնի անվ. միջազգային մրցույթի 3-րդ մրցանակ (Մոսկվա, 2010), Pre-Art երրորդ միջազգային մրցույթի 1-ին մրցանակ (Ցյուրիխ, 2007) և այլն:

Կարդալ: Արթուր Աքշելյան

Արման Ղուշչյան

հայ
Arman Ghushyan

Կոմպոզիտոր

Ծնվել է 1981թ Երևանում։

Ա. Ղուշչյանը մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է, այդ թվում՝ Դ Շոստակովիչի անվան մրցույթ (Մոսկվա, 2006), Pre-Art 3-րդ միջազգային մրցույթի Երկրորդ մրցանակ (Ցյուրիխ, 2007): Շվեյցարիայի Ֆեդերալ և DAAD կրթաթոշակների հաղթող է: 2010-ից 2011թ. մեկամյա արտիստիկ րեզիդենցիա Րիխարդ Վագների մշակութային տանը (Richard-Wagner-Stätten) Դրեզդենի մերձակայքում:

Կարդալ: Արման Ղուշչյան

Քաջիկ Գրիգորյան

հայ
Qajik Grigoryan

Կոմպոզիտոր

Ծնվել է 1988 թվականին Երևանում:

2010թ.-ին Քաջիկ Գրիգորյանի, Գևորգ Բադալյանի,Անդրանիկ Ֆատալովի, Շուշան Հյուսնունցի, Արմեն Մանասյանի և Արսեն Բաբաջանյանի կողմից հիմնադրվել է մինչ օրս գոծող «Հայ երիտասարդ կոմպոզիտորների և կատարողների միավորումը»:

Կարդալ: Քաջիկ Գրիգորյան

Աննա Թորվալդսդոթթիր

արտասահմանյան
AnnaThorvaldsdottirPic

Կոմպոզիտոր

Ծնվել է 1977 թ. Իսլանդիայում։

Արժանացել է մի շարք հեղինակավոր մրցանակների, որոնց թվում՝ Nordic Council Music (2012), Icelandic Music Awards (2011, 2012), International Music Prize for Excellence in Composition մրցանակներին (2011):

Կարդալ: Աննա Թորվալդսդոթթիր

Ժիրայր Շահրիմանյան

հայ
Jirayr Shahrimanyan

Կոմպոզիտոր

Ծնվել է 1988թ. փետրվարի 5-ին Երևանում:

Հեղինակ է բազմաթիվ սիմֆոնիկ, կամերային, խմբերգային և վոկալ ստեղծագործությունների որոնք պարբերաբար հնչում են ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում, Բելգիայում,

Հոլանդիայում, Գերմանիայում, Իտալիայում, Խորվաթիայում, Ռուսաստանում, Իրանում և Հայաստանում:

Կարդալ: Ժիրայր Շահրիմանյան