Լևոն Ֆլջյան

Armenian
    Ծնվել է 1983թ., ապրում և ստեղծագործում է Գյումրիում: 1990-1995թթ. ավարտել է Սերգեյ Մերկուրովի անվան նկարչական դպրոցը: 2000-2006թթ. ավարտել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան` գրաֆիկայի բաժին (մագիստրոս): 2008թ.-ից մինչ օրս աշխատում է նույն ակադեմիայում որպես տառարվեստի և կիրառական գրաֆիկայի դասախոս: 
    2004թ.-ից մասնակցում է տարբեր մշակութային նախաձեռնությունների. «Մշակութային էքսպերիմենտալ կենտրոն» ՀԿ-ի հիմնադիրներից է (2004-2010թթ.): 2010-2011թթ. Եվրոպական կամավորական ծառայություն է անցել EVS «Kronika» ժամանակակից արվեստի կենտրոնում (Լեհաստան): 2008թ. հիմնադրել է RESTART ժամանակակից արվեստի շարժումը:
    2008թ.-ից համգործակցում է 15/3 ստեղծագործական խմբի հետ, 2010թ.-ից` «5-րդ հարկ» ստեղծագործական խմբի հետ:
    Մասնակցել է բազում ցուցահանդեսների և փառատոների ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս, այդ թվում` 2011թ. մասնակցել է Ինդուստրիալ սիմֆոնիա լուսանակարչական ցուցահանդեսին (ՆՓԱԿ, Երևան), 2011թ.` «Հայացք. Հայ ժամանակակից արվեստ» (Երևան), 2012թ.` Հայ և ճապոնական ժամանակակից արվեստի ցուցահանդեսի (Յոկահամայի ստեղծագործական կենտրոն, Ճապոնիա):
    2002, 2004, 2010, 2012թթ. մասնակցել է Գյումրիի Ժամանակակից Արվեստի Միջազգային Բիենալեին:
    Անհատական ցուցահանդեսներ է ունեցել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում` Pixel 2. Le Royal. Նանսի. Ֆրանսիա (2012), Pixel. 25 Gallery. Գյումրի (2012), Painted Self/Poetry- visual. 25 Gallery at the Berlin Art Hotel. Գյումրի (2011), Painted Self/Poetry- visual. Կռակով, Տոռուն, Վարշավա. Լեհաստան (2011), Post Industrial Realties: Gyumri / Bytom - KRONIKA contemporary art centre. Բիտոմ. Լեհաստան (2011)
    Համդրել է` Բնություն և թվայնացում. UAMO city tour exhibition. 25 Gallery. Գյումրի (2012), Երեխաների Զառդանախշերի փառատոն. Աշխատանքաին խմբի ղեկավար (2009), RE•ST•ART «Մեր քաղաքև մեր երազանքներ վրա է կառուցվում» (2009), RE•ST•ART GYUMRI նախագիծ (2008)
    Վերջին 3 տարվա գործունեությունը ավելի շատ վերաբերվում են իրականություն-վիրտուալ իրականություն, հարաբերություններ, տարածություն, զգացողություն երևույթներին: Շեշտը դնում է ամենօրյա առնչվող երևույթների և առարկաների վրա, որոնք նաև փոփոխվում են մեր թվային տեխնոլոգիաների հետ մեր հարաբերության ընթացքում՝ ձևափոխվելով և դառնալով ավելի թվայնացված և կոնստրուկտիվ և փոխում մեզ՝ դարձնելով մեզ կախված՝ թվային ամեն ինչից, վերափոխում-սարքում թվային ստրուկներ:

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: