Հակոբ Հակոբյան

Armenian

Հակոբ Հակոբյանը ծնվել է 1923-ին Ալեքսանդրապոլում (Եգիպտոս): Ուսանել է Կիպրոսի Մելքոնյան վարժարանում: Մասնագիտական կրթությունը ստացել է Կահիրեի գեղարվեստի ակադեմիայում (1944-1947) և Փարիզի Գրան-Շոմյեր ակադեմիայում (1952-1954): Հայրենիքում նրա մասին գիտեին մամուլից և այն նկարներից, որ նա 1960 թվականին նվեր էր ուղարկել Հայաստանի պետական պատկերասրահին: 1962-ին Հակոբյանն ընտանիքի հետ հայրենադարձվել է Հայաստան:

Օտարության մեջ ապրելու տարիներին Հակոբյանն արել է հիմնականում նատյուրմորտներ և թեմատիկ նկարներ: Հայաստանում արդեն նրա աշխատանքներում մեծ տեղ են սկսում զբաղեցնել բնանկարները:

«Հակոբյանի կտավներն աչքի են ընկնում բացառիկ ստույգ, գրեթե մաթեմատիկորեն հաշվարկված կոմպոզիցիոն կառուցվածքով: Դրանք կարող են օրինակը լինել, թե ինչպես ճիշտ լուծված կոմպոզիցիան անխախտ է և չի ենթարկվում վերանայման: Ստույգ զետեղման շնորհիվ առարկաներն անկախության իրավունք են ձեռք բերում և մերժում են ամեն մի պատահականություն»,- գրում է Հենրիկ Իգիթյանը:

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: