Կարեն Բարսեղյան

Armenian
    Ծնվել է 1979թ. Գյումրի քաղաքում: 1990-1995թթ. ավարտել է Սերգեյ Մերկուրովի անվան նկարչական դպրոցը: 1997-2003թթ. սովորել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկայի բաժնում: 2005թ. մինչ օրս աշխատում է նույն ակադեմիայում որպես գծանկարի և կոմպոզիցիայի դասախոս: 2007թ.-ից 15/3 ստեղծագործական խմբի հիմնադիրներից մեկն է և համադրողը: Մասնակցել է Artist in residence ծրագրին Vrije Academie Werkplaats Voor Beeldende Kunsten Den Haag (Հոլանդիա):
    Մասնակցել է բազում ցուցահանդեսների և փառատոների ինչպես Հայաստանում, այնպես էլ տարբեր երկրներում՝ այդ թվում`
2010 - Օպտիմիզմ. Հայ նոր արվեստ, Երևան
2010 - Նոր ֆիգուրատիվ արվեստ Հայաստանում, Երևան,
2011 - Հայացք. Հայ ժամանակակից արվեստ, Երևան
2012 - Հայ և Ճապոնական ժամանակակից արվեստ. Յոկահամայի ստեղծագործական կենտրոն (Ճապոնիա),
1998, 2010, 2012 - Գյումրիի Ժամանակակից արվեստի միջազգաին բիենալե:
    Համադրել է «Ինստալացիա» (2008), «Մենք և մեր կողքինը» (2008), «POP ART 80-00» (2008) նախագծերը:

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: